Take Part In a Youth Camp, November 25-30
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը կազմակերպում է երիտասարդական 5-օրյա ճամբար, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 25-30-ը, Աղվերանում:
Ճամբարը նպատակ ունի հնարավորություն ընձեռել եռանդով լցված երիտասարդներին, ովքեր նոր են ներգրավվում, կամ ցանկություն ունեն ներգրավվելու հասարակական կյանք՝ ճանաչելու միմյանց, ծանոթանալու փորձառու իրավապաշտպաններին և ոլորտային մասնագետներին, ստանալու նոր գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, միասին քննարկել գաղափարներ և դրանց իրականացման հնարավորությունները։
Ճամբարի հիմնական թեմաներն են` 1) մարդու իրավունքներ, ազատություններ և արդարադատություն և 2) կոռուպցիայի դեմ պայքար:
Դասընթացի ավարտից հետո հաջողակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում կիրառել ստացած գիտելիքները, ներկայացնելով հայտեր, իրենց նախընտրած ոլորտներում փոքր դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու: