Եկեղեցու և Քաղաքացիական Հասարակության Կառույցների ազդեցությունը ՀՀ-ում բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների վրա
Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իրականացնում է «Եկեղեցու և Քաղաքացիական Հասարակության Կառույցների ազդեցությունը ՀՀ-ում բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների վրա» ծրագիրը ՀՀ հինգ մազերում՝ նվիրված կլիմայի փոփոխության խնդիրներին և եկեղեցու մասնակցությանը: Ինչպես գիտեք, կլիմայի փոփոխության խնդիրը հրատապ է նաև մեր երկրի համար: Եթե կլիմայի փոփոխությանը հարմարվելու լայնածավալ գործողություններ չսկսվեն, ապա Հայաստանի բնական միջավայրն ու դրա հետ կապված բնակչության ապրուստի միջոցներն ու տնտեսությունները մեծապես կվտանգվեն:
Ծրագրի շրջանակներում ՀԱԵ Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության և «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ համատեղ նախաձեռնությամբ ս/թ ապրիլի 10-ին և 11-ին կկազմակերպվեն սեմինարներ Վանաձոր քաղաքում` ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի դահլիճում:
Սեմինարների թեմաներն են.
Ի՞նչ է կլիմայի փոփոխությունը:
Կլիմայի փոփոխության պատճառները:
Կլիմայի փոփոխության հետևանքները:
Կլիմայի փոփոխությանը հարմարվելը:
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան: Հայաստանի դիրքորոշումն ու մասնակցությունը:
Կայուն զարգացում: Կայունության 4 ոլորտները, էկոլոգիական ոլորտ:
Սեմինարների ընթացքում մասնակիցները կմշակեն փոքր դրամաշնորհային ծրագրեր և հավանության արժանանալուց հետո կստանան ֆինանսական աջակցություն:
Սեմինարների կարող են մասնակցել 15-20 տարեկան այն երիտասարդները, ովքեր մտահոգ են վերը նշված թեմաներով և ունեն հետաքրքիր և նորարար գաղափարներ:
Ծրագրին մասնակցելու համար մինչև ս/թ ապրիլի 9-ը ժամը 18:00-ն լրացրեք online հայտը( https://docs.google.com/forms/d/1v8CqINOHSHx0JbpfRtk4qQOrdasGhVQ3VSmJnt0LQKs/viewform ):
Սեմինարները անց կկացնի Գյուղատնտեսասկան գիտությունների թեկնածու Տաթև Հովսեփյանը:
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] , [email protected] էլեկտրոնային հասցեներին:
Sent from my iPhone