The Use of State Purchases Monitoring Tools in the Aragatsotn region
Հակիրճ տեղեկատվություն ծրագրի և այն իրականացնող ՀԿ մասին։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել դասընթաց նվիրված պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությանը՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման գործընթացներում։
Դասընթացը կվարի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը։
Թիրախային լսարանը։ Հասարակական կազմակերպություններ, պահանջատեր քաղաքացիներ։
Դասընթացի նպատակը։
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվեն պետգնումների մոնիտորինգի գործիքները։ Կքննարկվեն Արագածոտնի մարզում գնումների թափանցիկության և հաշվետվողականության հետ կապված հարցեր։
Դասընթացից ակնկալվող արդյունքները։
Դասընթացի արդյունքում ակնկալվում է, որ մասնակիցները կսովորեն ինչպես հայթայթել մարզի գնումների մասին տեղեկությունները, ինչպես աշխատել պետգնումների տվյալների հետ։ Ինչպես վերհանել կոռուպցիոն ռիսկերը պետգնումներում։ Ակնկալվում է, որ մասնակիցները նաև կմեկտեղեն իրենց ջանքերը խմբային ուսումնասիրությունների համար։
Երբ՞։ Դասընթացը տեղի կունենա ապրիլի 3-ին ժամը 14.00-ին։
Որտեղ՞։ Դասընթացը տեղի կունենա Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում։
Հասցե։ Ք. Աշտարակ, Վ․ Պետրոսյան 11
Մասնակցության պայմանները։ Մասնակցությունը բաց է, բայց տեղերի սահմանափակ լինելու պատճառով նախապատվությունը կտրվի նախապես գրանցված մասնակիցներին։
Ուստի գրանցվելու և Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք հետադարձ նամակով հաստատել Ձեր կազմակերպության մասնակցությունը, նշելով նաև մասնակցի/մասնակիցների կոնտակտային տվյալները։
Ինչպես կապնվել կազմակերպիչների հետ՞: Խնդրում ենք կապի համար օգտագործել կամ էլ.հասցեն` [email protected] կամ Ֆեյսբուքյան էջը https://www.facebook.com/PolicyObserver/