Three-day long training for youth and journalists of Syunik (Armenian)
Աղբյուրը՝ Գորիսի մամուլի ակումբ
«Գորիս Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունները նոյեմբերի 7-9-ը «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի երիտասարդներին և լրագրողներին հրավիրում է մասնակցելու եռօրյա վերապատրաստման դասընթացի:
Դասընթացի թեման է «Ինչպես իրականացնել դատականնիստերի մոնիտորինգ և ինչպես լուսաբանել այն»: Դասընթացի՝ մոնիթորինգի համար վերապատրաստված մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստերի մոնիթորինգ, իսկ լրագրողները հոդվածներ հրապարակել անվճար իրավաբանական օգնության տրամադրման մատչելիության վերաբերյալ:Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 27-ն է: Դիմելու համար խնդրում ենք մոտիվացիոն (հետաքրքրության) նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ»:
Դասընթացն անվճար է: Սյունիքի մարզի այլ քաղաքների մասնակիցների տրանսպորտային և կեցության ծախսերը փոխհատուցվելու են:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094-54-12-61 հեռախոսահամարով՝ Անահիտ Բաղդասարյանին կամ գրել էլեկտրոնային հասցեին ՝ [email protected]:
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում: