We are small teams doing BIG things!
Published on: 03 August, 2016
Training coordinator (Armenian)
Ուսումնական ծրագրերի համակարգողի թափուր հաստիք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում
Աշխատանքային պարտականություններ
- Աջակցել բաժնի ղեկավարին ուսումնական ռազմավարության, դասընթացների բովանդակության և ծրագրի մշակման աշխատանքներում,
- Կազմակերպել մեդիա դասընթացներ լրագրողների, հասարակական կազմակերպությունների և այլ թիրախային խմբերի համար, անցկացնել դասընթացի արդյունավետության գնահատում,
- Կազմել ուսումնական ծրագրերին առնչվող հաշվետվություններ,
- Կապ հաստատել դասընթացավարների ու փորձագետների հետ, նրանց հիավիրել մասնակցելու կազմակերպության ուսումնական ծրագրերին, կազմել ծառայությունների պայմանագրերը, թարմացնել դասընթացավարների տվյալների բազան,
- Դասընթացի ժամանակ մշտապես կապի մեջ լինել մասնակիցների հետ, խնդիրների առաջացման դեպքում օգնել լուծել դրանք, նախաձեռնել միջոցառումներ՝ ուղղված թիմի և թիմային աշխատանքի ամրապնդմանը,
- Տարածել դասընթացների հայտարարություններ, կազմել դիմումաձևեր, աջակցել դասընթացի նյութերի մշակման և պատրաստման հարցում,
- Ծրագրի օգնականի հետ ստեղծել ուսումնական ծրագրերին առնչվող նյութեր ու փաստաթղթեր, դրանք դասավորել համապատասխան թղթապանակներում,
- Անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ,
- Առաջակել և մշակել ծրագրերին առնչվող գաղափարներ, աջակցել հայտերի պատրաստման, ծրագրերի ղեկավարման և կառավարման հարցերում,
- Կատարել տվյալ հաստիքի շրջանակում այլ հանձնարարականներ:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, հումանիտար կամ այլ ոլորտներում,
- Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական փորձ լրագրության ոլորտում,
- Հայաստանի զարգացման ծրագրերում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- Ծրագրի մշակմանը և իրականացմանն առնչվող գիտելիքներ,
- Պատկերացում հայաստանյան մեդիա դաշտի մասին, լրատվամիջոցների և լրագրողների հետ կապերը կդիտարկվեն որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ, օնլայն հարթակներում աշխատելու հիմնական գիտելիքներ, մեդիագործիքների և ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ,
- Ինքնուրույն և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:
Դիմելու կարգը
Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև 2016 թ. սեպտեմբերի 1-ն իրենց համառոտ կենսագրությունն ու հետաքրքրության նամակն ուղարկել[email protected] էլ. հասցեին՝ նամակը վերնագրելով «Training Coordinator». Ընտրված թեկնածուն իր աշխատանքային պարտականությունները կստանձնի 2016թ. հոկտեմբերից: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: