Training Invitation by Eurasia Partnership Foundation: How can Civil Society Organizations work with International Organizations (in Armenian)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) քաղհասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ինչպես կարող են ՔՀԿ-ները ներգրավվել միջազգային կառույցների աշխատանքներում» թեմայով դասընթացին։
Դասընթացն իրականացվում է Շվեդիայի կառավարության օժանդակությամբ՝ «Քաղաքացիական հասարակության ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Դասընթացի նպատակն է զարգացնել և ամրապնդել քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները միջազգային կառույցների հետ աշխատանքներում՝ մասնավորապես տրամադրել գործնական գիտելիքներ միջազգային կառույցների աշխատանքներում ներգրավվելու մեխանիզմների և ընթացակարգերի վերաբերյալ, որոնք կօգնեն կազմակերպություններին միջազգային հարթակներում իրենց ջատագովության ջանքները դարձնել ավելի արդյունավետ։
Դասընթացի վայրը և ժամկետները
Դասընթացը տեղի կունենա մարտի 20-ին, ժամը 11:00-15:00-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում (հասցե` Ազատության 1/21, բն.22):
Մասնակցելու համար կարող եք դիմել լրացնելով հետևյալ հայտը մինչև ս.թ մարտի 16-ը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ տեղերը սահմանափակ են, կարող են մասնակցել մինչև 20 կազմակերպության ներկայացուցիչներ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասըթացի մի մասը վարելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդատու Վլադիմիր Շկոլնիկովը և դասընթացի այդ հատվածի աշխատանքային լեզուն լինելու է անգլերենը։ Դասընթացի մյուս հատվածի համար անգլերենի իմացությունը ցանկալի է։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Մհեր Թարոյանին՝ [email protected] էլ․ հասցեի միջոցով կամ 093 251596 հեռախոսահամարով։
***
«Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։