Training Invitation by Eurasia Partnership Foundation: Principles of Fundraising (in Armenian)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) քաղհասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ֆոնդահայթայթման սկզբունքներ» թեմայով դասընթացին։
Դասընթացն իրականացվում է Շվեդիայի կառավարության օժանդակությամբ՝ «Քաղաքացիական հասարակության ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Դասընթացի նպատակն է ամրապնդել քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները՝ մասնավորապես ռեսուրսների մոբիլիզացման, ֆինանսական կայունության, նախագծերի մշակման ուղղություններով։
Դասընթացի վայրը և ժամկետները
Դասընթացը տեղի կունենա մարտի 19-ին՝ ժամը 11:00-17:00-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում (հասցե` Ազատության 1/21, բն.22):
Դասընթացի ընթացքում կներկայացվեն գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրային առաջարկներ մշակելու և կազմակերպության ֆինանսական կայունությունն ապահովելու համար։
Մասնակցելու համար կարող եք դիմել լրացնելով հետևյալ հայտը մինչև ս.թ մարտի 12-ը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեղերը սահմանափակ են, կարող են մասնակցել մինչև 20 կազմակերպության ներկայացուցիչներ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՀՀ ծրագրի օգնական Սեդա Առաքելյանին՝ [email protected] էլ․ հասցեի միջոցով կամ 098 190791 հեռախոսահամարով։