Training on Bullying by Pink Armenia
Դասընթացի նպատակն է ներկայացնել բուլինգ հասակցությունը, քննարկել տեսակներն ու տարածվածությունը Հայասատանում։ Խոսվելու է նաև բուլինգի կանխարգելման մեխանիզմների, միջազգային փորձի և կրթական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների մասին։ Հանդիպումը նախատեսված է ինչպես իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ բուլինգ վերապրածների, ականատեսների և բուլինգի հետ աշխատանքով հետաքրքրված կողմերի համար։
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը բաղկացած է մեկ հանդիպումից, որի ընթացքում կանդրադառնանք հետևյալ հարցերին՝
– Բուլինգ հասկացությունը, դրա տեսակները և տարածվածություն
– Միջազգային փորձը և իրավիճակը
– Բուլինգի իրականացման հիմքերը/պատճառները
– Բուլինգի կանխարգելման միջազգային փորձը
– Հայաստանյան իրականությունը բուլինգի վերաբերյալ
Դասընթացի տևողությունը 50-60 րոպե է: Մասնակիցները հնարավորություն կունենան բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը: Դասընթացներն անցկացվելու են Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ, այս էջում։ Այնուհետև, տեսագրությունները կտեղադրվեն այս կայքում։