Coverage of Conflict And Crisis Situations. Training
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԽՈՐԱՑՎԱԾ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Վայրը՝ Թբիլիսի, Վրաստան
Հայասստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդ մասնագետների համար
27-29 Նոյեմբեր 2016
14-14 Փետրվար 2017
13-15 Փետրվար 2018
Ուսումնական այցելություն Բեռլին և Պոցդամ
(ընտրված մասնակիցների համար)
13-17 Հունիս 2018
ԵԹԵ ԴՈՒՔ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՔ՝
- հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների զգայուն և համաչափ լուսաբանմամբ
- հակամարտություններն ու ճգնաժամն առանց խնդիրը թեժացնելու լայն լսարանի համար առավել հասկանալի դարձնելով;
- նման թեմաների շուրջ հասարակության տեղեկացվածությունը անկախ, օբյեկտիվ և բարեխիղճ լրագրության միջոցով բարձրացնելու միջոցներ սովորելով;
- սովորելով, թե ինչպես բացահայտել պրոպագանդան ու ատելության խոսույթը և հանրությանը ներկայացնել հակամարտող կողմերի այլ շահերը
- կամ պարզապես ձեր անձնական ու թվային անվտանգությունն ամրապնդելու միջոցներ սովորելով
ԱՊԱ ԱՅՍ ԴԱՍԸՆԹԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ Է
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամը Ժողովրդավարության, Մեդիայի և Միջմշակութային հաղորդակցության Ինստիտուտի (ԺՄՄՀԻ) հետ համատեղ, երիտասարդ մասնագետներին հրավիրում է մասնակցել երեք տարի տևողությամբ ծրագրի, որի նպատակն է հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների զգայուն, հավասարակշռված և անաչառ լուսաբանման հմտություններ փոխանցել երիտասարդ մասնագետներին, ինչպես նաև այս թեմաներով լրագրությունն օգտակար ու մատչելի դարձնել հանրության համար։
Հայ, վրացի և ադրբեջանցի երիտասարդ լրագրողները հնարավորություն կստանան տարածաշրջանից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից հրավիրված, ոլորտում մեծ փորձ և հաջողություններ ունեցող մասնագետների օգնությամբ միասին աշխատել և նոր հմտություններ ստանալ թեմայի շուրջ։ Թեման կներկայացվի դասախոսությունների, ուսումնական այցելությունների, խմբային հանձնարարությունների և այլ ինտերակտիվ պարապմունքների միջոցներով։ Լավագույն աշխատանքները կտարածվեն տպագիր մամուլում, ռադիոյով կամ հեռուստատեսությամբ։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ֆ․ Նաումանի հիմնադրամի և Ժողովրդավարության, Մեդիայի և Միջմշակութային հաղորդակցության Ինստիտուտի (ԺՄՄՀԻ) նախաձեռնությամբ Հարավային Կովկասում մեկնարկում է երեք տարի տևողությամբ ծրագիր, որը լրագրողներին կօգնի համամարտությունների և ճգնաժամային իրավիճակների անաչառ լուսաբանման նոր հմտություններ ստանալ։ Մասնակիցները կծանոթանան ոլորտի մանրամասներին և կսովորեն, թե ինչպես ամրապնդել իրենց անձնական և թվային անվտանգությունը։
Երեք տարի տևողությամբ ծրագիրը բաղկացած է յուրաքանչյուր տարի մեկական դասընթացից, որը տեղի կունենա Թբիլիսիում, ինչպես նաև դեպի Բեռլին և Պոցդամ ուսումնական այցելությունից՝ ընտրված մասնակիցների համար և խորացված առցանց պարապմունքներից՝ փորձառու մասնագետների առաջնորդությամբ։ Ծրագրի բոլոր հատվածներին մասնակցելը պարտադիր է։
Դասընթացների միջակայքում մասնակիցներին կառաջարկվի Հարավային Կովկասի երեք երկրներից փորձառու լրագրողների հետ միասին հետազոտել և պատրաստել համամարտությունների և ճգնաժամերին առնչվող թեմաներով հոդվածներ։ Մասնակիցների աշխատանքները և գաղափարները կներկայացվեն առցանց բլոգում, ինչպես նաև գործնական պարապմունքների ժամանակ։ Մասնակիցները կկարողանան աշխատել փոքր թիմերով և միևնույն թեմայի շուրջ համագործակցել մյուս երկրների երիտասարդ մասնագետների, ինչպես նաև հրավիրված փորձագետների հետ։
«Հակամարտություններ և ճգնաժամերի համաչափ լուսաբանում» ծրագիրը եռակողմ նախագծի մի մաս է։ Այս նախագիծն ընդգրկում է նաև «Տնտեսական և բիզնես-լրագրություն», ինչպես նաև «Եվրոպական արժեքների և եվրոպական ինստիտուտների լուսաբանում» ծրագրերը։ Յուրաքանչյուր ծրագրին մասնակցելու համար կընտրվի 15 մասնակից Հարավային Կովկասից։ Այդպիսով շուրջ 45 լրագրողներ հնարավորություն կստանան իրենց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում նոր գիտելիքներ և հմտություններ ստանալ։ Ծրագրի վերջում նախատեսված ուսւմնական այցելության նպատակն է մասնակիցների համար փորձի փոխանակման նոր հնարավորություններ ստեղծել։
Բեռլինում և Պոցդամում երիտասարդ մասնակիցները կհանդիպեն լրագրողների, քաղաքական գործիչների, հանրային դաշտի ներկայացուցիչների և փորձագետների։ Նրանք կայցելեն հետազոտական կազմակերպություններ, քաղաքական ինստիտուտներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև կծանոթանան գերմանական մեդիա դաշտին, քաղաքական համակարգին և դասընթացի համապատասխան ոլորտին։
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
• Մենք սպասում ենք Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում լրատվամիջոցներում աշխատող երիտասարդների
• Ցանկալի է, որ դիմորդները շուրջ 3 տարվա լրագրության փորձ ունենան և/ կամ լրագրության ոլորտում սովորող ուսանողներ լինեն
• Հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների մասին գրելու փորձը կդիտվի որպես առավելություն
• Ռուսերենին և/կամ անգլերենին տիրապետելը պարտադիր է
ԾԱԽՍԵՐ
Կազմակերպիչները կհոգան ընտրված մասնակիցների ճանապարհածախսը, դասընթացների և ուսումնական այցելությունների ընթացքում կացարանի և սնունդի ծախսերը։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Խնդրում ենք մեզ տրամադրել
- Մանրամասն ինքնակենսագրական (CV)՝ աշխատանքային փորձի և լեզուների իմացության նկարագրությամբ
- Մոտիվացիոն նամակ, որտեղ կնշեք, թե ինչու եք ցանկանում մասնակցել ծրագրին, ինչպես նաև կներկայացնեք բազմազգ մակարդակով հետազոտության և հակամարտությունների ու ճգնաժամի շուրջ որևէ հոդվածի գաղափար
- Լրագրության ոլորտում աշխատող և դիմորդի աշխատանքային հատկանիշներին ծանոթ 2 մասնագետի էլ․ հասցե (ընտրության փուլում կազմակերպիչները կկապվեն նրանց հետ)
Խնդրում ենք դիմումներն ուղարկել PDF ֆորմատով այս հասցեին․ [email protected]
Դիմումների վերջնաժամկետը՝ Կիրակի, հոկտեմբերի 16, 2016թ․։
Այլ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Facebook: FNFSC էջը։
Մաղթում ենք ձեզ հաջողություն։