Training on Political Analysis and Public Communication in Stepanakert
Անցկացման օրեր: Նոյեմբերի 24-27, 2018 թ․
Վայր: «Արմատներ» կենսակենտրոն, Ստեփանակերտ, Արցախ
«Կովկասի ինստիտուտն» ընդունում է հայտեր՝ հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում անգլերենի գրավոր խոսքի և քաղաքական վերլուծության հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթացին մասնակցելու համար: Դասընթացը նպատակ ունի զարգացնել կառավարության հաղորդակցության պատասխանատուների խմբագրական և քաղաքական վերլուծության կարողությունները։ Այն բաղկացած է երկու մասից.
- Հանրային կապերի ոլորտում անգլերենի գրավոր խոսքի և խմբագրական
հմտությունների զարգացում
- Քաղաքականության վերլուծության ոլորտում կարողությունների զարգացում
Դասընթացի ավարտին մասնակիցները կբարելավեն իրենց անգլերենի գրավոր կարողությունները, այդ կերպ առավել հասանելի դարձնելով միջազգային լսարանին ուղղված հաղորդակցությունները, ինչպես նաև ձեռք կբերեն հմտություններ առավել զարգացնելու կառավարական կառույցների էլ․ կայքերի անգլերեն տարբերակները։
Դասընթացին ընթացքում կներկայացվեն նաև քաղաքականության վերլուծության և քաղաքական համառոտագրերի կազմման հմտությունները։
Դասընթացի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը Դասընթացի մասնակցության հայտ կարող են ներկայացնել միայն Արցախի Հանրապետության պետական կառույցների քաղաքականության վերլուծության, հանրային կապերի և հաղորդակցության գծով պատասխանատուներ։
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ նոյեմբերի 21 [email protected] էլ. հասցեին ուղարկել ինքնակենսագրականը ՝ նամակի թեմա նշելով ՛Communications and PR՛ բառերը: