Training opportunity from CRRC
ՀՌԿԿ–Հայաստանը «Հայաստանում ժողովրդավարության իրականացումը բաց տվյալների միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարում է «ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ» քառօրյա դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունման մեկնարկի մասին։
Դասընթացներին կարող են մասնակցել ստորև նշված ոլորտներում/կազմակերպություններում աշխատող մասնագետները։
- Վերլուծական կենտրոններ (Think Tanks)1 (դիմելու վերջնաժամկետ՝ 26.02.2021)
- Քաղհասարակության կազմակերպություններ (դիմելու վերջնաժամկետ՝ 08.03.2021)
- ԲՈՒՀ2 (դիմելու վերջնաժամկետ՝12.03.2021 )
- Մեդիա (դիմելու վերջնաժամկետ՝ 22.03.2021) (Գորիս)
- Վիճակագրություն և ժողովրդագրություն (դիմելու վերջնաժամկետ՝ 26.03.2021)
- Տեղական ինքնակառավարում (դիմելու վերջնաժամկետ՝ 05.04.2021) (Դիլիջան)
- Կառավարություն3 (դիմելու վերջնաժամկետ՝ 09.04.2021)
Դասընթացավարներն են՝
- Հայկազ Ֆանյանը՝ Modex ընկերության տնօրեն
- Շուշան Դոյդոյանը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
- Սեդրակ Մկրտչյանը՝ տվյալների վիզուալացման փորձագետ
- ՀՌԿԿ–Հայաստանի տվյալների հավաքագրման և վերլուծության մասնագետները
Դասընթացի թեմաներն են՝
- Ի՞նչ են բաց տվյալները։ Ինչու՞ են կարևոր բաց տվյալները։ Բաց տվյալների կառավարումը։
- Ինչպե՞ս մշակել բաց տվյալների ծրագիր։ Տվյալների ձեռքբերում, վերլուծություն։
- Տեղեկատվության մատչելիություն։
- Անձնական տվյալների մշակում և պաշտպանություն։
- Տվյալների վիզուալացում
Դասընթացները տեղի կունենան 2021թ մարտ և ապրիլ ամիսներին Երևանում (մեդիայի և տեղական ինքնակառավարման ոլորտի աշխատակիցների դասընթացները տեղի կունենան համապատասխանաբար Գորիսում և Դիլիջանում)։ Յուրաքանչյուր ոլորտի մասնակիցների դասընթացի տևողություն 4 օր է։ Մասնակցությունը դասընթացներին անվճար է։ Անհրաժեշտության դեպքում ՀՌԿԿ–Հայաստանը կհոգա մարզերից և Արցախից մասնակիցների ճանապարհածախսը։ Դասընթացին մասնակցելու համար լրացրեք առցանց դիմումի ձևը հետևյալ հղումով՝ https://forms.gle/KcXVtGTgjRWuZk7D6։ Դասընթացն ավարտած մասնակիցները կստանան մասնակցության վկայագիր։
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել (010) 574898 (103) հեռախոսահամարին։
Ծրագրի մասին
«Հայաստանում ժողովրդավարության իրականացումը բաց տվյալների միջոցով» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ–Հայաստանի կողմից Շվեդիայի ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է մասնագիտական տարբեր շրջանակներում բարձրացնել տվյալների հետ աշխատանքի որակը և սերմանել բաց տվյալների մշակույթի սկզբունքները։
- Այդ թվում ԲՈՒՀ–երում գործող վերլուծական կենտրոնների աշխատակիցները
- ԲՈՒՀ–երի և ֆակուլտետների աշխատակիցներ
- Կառավարության ենթակայության տակ գտնվող նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցներ