Training Opportunity by EPF Armenia: State and Law (in Armenian)
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներին, ոչ ՀԿ անդամ իրավապաշտպաններին, ակտիվիստներին, ուսանողներին և այլ հետաքրքրված անձանց դեկտեմբերի 7-ին, ժամը՝ 11:00-17:00, մասնակցելու «Պետություն և իրավունք» թեմայով մեկօրյա դասընթացի, որը կվարի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը, ով մասնագիտացած է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Դասընթացը տեղի կունենա ք․Երևանում` ԵՀՀ գրասենյակում (հասցե՝ Ազատության 1/21, բն․ 22):
Դասընթացի խնդիրներն են.
- Մասնակիցներին ներկայացնել արդարադատության, պետության, իշխանությունների տարանջատման առանձնահատկությունները,
- Զարգացնել ոլորտային հմտությունները ու կարողությունները՝ նպաստելով քաղաքացիական հասարակության և երիտասարդության ակտիվացմանը։
Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել ԵՀՀ և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում մասնակցության համար անհրաժեշտ փորձ։
Դիմելու կարգը.
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, ՀԿ կամ ուսումնական հաստատության անուն) և մասնակցության հաստատումը [email protected] էլ․ հասցեին, մինչև դեկտեմբերի 5-ը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Տաթևիկ Ղարիբյանին` (+374 91) 501 027 հեռախոսահամարով։
***
Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի հելսինկյան ասոցիացիա և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։