Training: Skills of Personal Development (հայերեն)
Տեղեկատվության աղբյուն՝ այստեղ։
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը և «ՕքսԵՋեն» հիմնադրամն իրականացնում են «ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» խորագրով դասընթացաշար, որին կարող են դիմել Հայաստանում բնակվող, աշխատանքային հմտությունների ու անձնային որակների զարգացմամբ հետաքրքրված 16-30 տարեկան երիտասարդները:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրը (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: Ծրագրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների երիտասարդների, այդ թվում` խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունն աշխատաշուկայում։
Դասընթացաշարի նպատակն է ընձեռել ինքնազարգացման և ինքնաներկայացման հնարավորություններ ՀՀ տարածքում բնակվող երիտասարդներին, զարգացնել նրանց զբաղունակությանը նպաստող հմտությունները, նպաստել համագործակցության նոր հնարավորությունների ձեռքբերմանը և նրանց աշխատանքային ու մասնագիտական առաջընթացի ապահովմանը: Դասընթացաշարի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, թիմային աշխատանք, հաղորդակցման, կազմակերպչական ու հարակից հմտությունների, ստեղծագործական մտքի, նախաձեռնողականության ու անձնային այլ որակների զարգացում, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:
Դասընթացաշարը բաղկացած է լինելու 2 փուլից, յուրաքանչյուրը՝ 3-օրյա տևողությամբ, 2019թ. մարտ-հունիս ժամանակահատվածում: Ընտրված մասնակիցները պարտավորվում են լիարժեք մասնակցել նախատեսված 2 փուլին: Դասընթացները վարելու են հմուտ դասընթացավարներ: Դասընթացներն ամբողջությամբ իրականացվելու են հայերեն լեզվով:
Ծրագրի հիմնական ուղղվածություններից է ներառականությունը, ուստի խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների, սահմանամերձ շրջանի բնակիչների, ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ չունեցող և գործազուրկ երիտասարդների, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը խրախուսվում է: Այս նկատառումից ելնելով՝ կազմակերպչական խումբը պատրաստ է մոտիվացված և ծրագրի չափանիշներին բավարարող երիտասարդներին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրանց մասնակցությունն ապահովելու համար: Դասընթացների մասնակցությունն անվճար է, ճանապարհային ծախսերն ու կազմակերպչական այլ հարցերը կհոգան կազմակերպիչները:
ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ մինչև ս.թ. փետրվարի 10-ը ներառյալ:
*ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - սովորաբար համարվում են ոչ թե կոնկրետ աշխատանքի, մասնագիտության, ուսումնական գիտակարգի կամ գիտելիքի ոլորտի հետ կապված, այլ հմտություններ, որոնք կարող են լայնորեն օգտագործվել տարբեր իրավիճակներում և աշխատանքային պայմաններում (IBE 2013): Դրանցից են կազմակերպչական, հաղորդակցման կամ թվային հմտությունները, ժամանակի կառավարումը, ստեղծագործական միտքը, նախաձեռնողականությունը, թիմային լինելն ու անձնային այլ որակները: Այս հմտությունների նկատմամբ պահանջն աստիճանաբար ավելի է մեծանում՝ փոփոխվող պայմաններին հաջողությամբ հարմարվելու և իմաստալից ու արդյունավետ մասնագիտական կյանք ունենալու համար:
Հայտը լրացնելու համար անցեք հղումով։