The role of media in the integration of Syrian-Armenians (Armenian)
Աղբյուրը՝ www.media.am/training-syrian-armenians-and-armenian-media
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են մեկօրյա դասընթաց «Մեդիայի դերը սիրիահայերի ինտեգրման գործում» թեմայով: Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են Հայաստանում սիրիահայերի խնդիրներով: Նպատակը թեմայի շուրջ տեղեկատվության փոխանակումն է, ինչպես նաև՝ համատեղ քննարկումների արդյունքում հասկանալը, թե ինչ է անում և ինչ կարող է անել մեդիան Հայաստանում սիրիահայերի ինտեգրմանը նպաստելու համար:
Հրավիրում ենք մասնակցելու ինչպես երևանյան, այնպես էլ՝ մարզային լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Եթե հետևում և զբաղվում եք սիրիահայերի խնդիրներով, եթե լուսաբանում եք դրանք ձեր հրապարակումներում, ապա ձեր կարծիքն ու դիտարկումները շատ օգտակար կլինեն այս քննարկումներում:
Դասընթացը կանցկացվի Երևանում, Գյումրիում և Վանաձորում հունիս-հուլիս ամիսներին: Երևանից, Արագածոտնից, Կոտայքից, Արմավիրից, Արարատից մասնակիցների համար այն կկազմակերպվի հունիսի 22-ին և 23-ին Երևանում: Լոռու մարզում դասընթացը կկանցկացվի հունիսի 30-ին Վանաձորում, Շիրակի մարզում՝ հուլիսի 1-ին Գյումրիում:
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել կենսագրական (CV) և համառոտ հիմնավորում, թե ինչու եք հետաքրքրված դասընթացի թեմայով։ Նամակներն ուղարկեք մինչև հունիսի 20-ը [email protected] հասցեին՝ նամակի թեմա (subject) տողում նշելով դասընթացին ներկա լինելու ձեր նախընտրած օրն ու վայրը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, հեռ.՝ 010 58 36 20:
Դասընթացը կազմակերպվում է «Սիրիահայերի ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: