How to work with UN Human Rights Bodies. Training for Civil society
«Ինչպե՞ս աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների հետ»
Դասընթաց քաղաքացիական հասարակության համար
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) դեկտեմբերի 13-14-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նախաձեռնությունների համար կազմակերպում է երկօրյա դասընթաց ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների և քաղաքացիական հասարակությանը հասանելի գործիքներից օգտվելու վերաբերյալ: Դասընթացը կազմակերպվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:
Դասընթացը տեղի կունենա ԵՀՀ գրասենյակում: Այն կվարեն միջազգային և տեղական փորձագետներ։ Լեզուն հայերեն է, աշխատանքային մակարդակի անգլերենի և/կամ ռուսերենի իմացությունը կգնահատվի որպես առավելություն։
2015թ. ԵՀՀ իրականացրած որակական հետազոտությունը փաստում է, որ քաղաքացիական հասարակությունը լիարժեքորեն չի օգտագործում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հնարավորությունները։ Դասընթացի նպատակն է քաղաքացիական հասարակությանը ծանոթացնել և գործնական հմտություններ հաղորդել ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի և քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունների վերաբերյալ։ Մասնավորապես կքննարկվեն հետևյալ թեմաները.
- Որո՞նք են ՄԱԿ-ի պայմանագրային և կանոնադրային մարմինները, ի՞նչ բան են համընդհանուր պարբերական դիտարկումը և հատուկ ընթացակարգերը,
- Ի՞նչ դեր կարող է խաղալ քաղաքացիական հասարակությունը երկրում առկա մարդու իրավունքների հիմնահարցերը բարձրաձայնելու համար,
- Ինչպե՞ս ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմիններին ներկայացնել այլընտրանքային զեկույցներ և աշխատել ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի շրջանակներում։
Ովքեր կարող են դիմել.
- Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
- Քաղաքացիական ակտիվ խմբերի, շարժումների, նախաձեռնությունների անդամներ,
- Մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած քաղաքացիական հասարակության խմբերի/կոալիցիաների անդամներ:
Ինչպես դիմել.
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ, նշելով համապատասխան փորձը և հետաքրքության առարկան, մինչ ս.թ. դեկտեմբերի 2–ը, [email protected] էլ. հասցեով, թեմայի տողում նշելով «ՄԱԿ Մարդու իրավունքներ - Ձեր կազմակերպության անունը»։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Տեղերը սահմանափակ են, ուստի մեկ կազմակերպությունից դասընթացին կարող է մասնակցել միայն մեկ ներկայացուցիչ։ Մասնակցությունն անվճար է։ ՀՀ մարզերից ժամանող մասնակիցների կացության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արմեն Գրիգորյանին` էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեով կամ զանգահարելով (+374) 91-25-15-82: