Vacancy. Accountant (Armenian)
Աղբյուր՝ www.transparency.am
Մրցույթ հաշվապահի թափուր աշխատատեղի համար
Պաշտոն` հաշվապահ
Աշխատաժամանակ՝ լրիվ
Աշխատանքի սկիզբը` հունիս 1, 2018 թ.
Վայրը` Երևան, Հայաստան
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
ԹԻՀԿ-ը հայտարարում է մրցույթ հաշվապահի թափուր աշխատատեղի համար։ Ընտրված թեկնածուն կմիանա մեր ֆինանսական թիմին և պատասխանատու կլինի ընթացիկ հաշվապահական գործառույթների և ֆինանսական ու հարկային հաշվետվությունների համար։ Հաշվապահը ենթարկվում է գործադիր տնօրենին:
Աշխատանքի նպատակներն ու պահանջները
ա) Կազմակերպության հաշվապահական հաշվառման իրականացում և ընթացիկ ծախսերի վերահսկողություն՝ ՀՀ օրենսդրության, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների /ՀՀՄՍ/ համաձայն, մասնավորապես՝
- իրականացնել կազմակերպության և դրա ծրագրերի հաշվապահական հաշվառման վարումը,
- իրականացնել կազմակերպության դրամական միջոցների հոսքերի և ֆինանսական գործարքների կատարումը և կառավարումը,
- իրականացնել հարկային և օրենքով սահմանված այլ հաշվետվությունների մշակումը և ներկայացումը լիազոր պետական մարմիններին,
- իրականացնել ֆինանսական տվյալների մուտքագրումը/ամփոփումը հայկական հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրում (ՀԾ),
- աջակցել կազմակերպության տարեկան և ծրագրային ֆֆինանսական աուդիտի անցկացմանը,
- կազմակերպությունը ներկայացնել համապատասխան պետական կառույցների, շնորհատու կազմակերպությունների ֆինանսական պատասխանատուների և աուդիտորների հետ փոխհարաբերություններում,
բ) Կազմակերպության ծրագրային բյուջեների ամփոփում և ֆինանսական հաշվետվությունների մշակում՝ ՀՀ օրենսդրության, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների /ՀՀՄՍ/ և դրամաշնորհատու կազմակերպության պահանջների համաձայն, մասնավորապես՝
- աջակցել ծրագրային բյուջեների մշակմանը,
- մշակել և ներկայացնել ծրագրային ֆինանսական հաշվետվությունները ծրագրի բյուջեի կատարողականի վերաբերյալ՝ ծրագրի ղեկավարին և գործադիր տնօրենին, ինչպես նաև դրամաշնորհատու կազմակերպությանը,
- իրականացնել հսկողություն ծրագրերի ֆինանսական հոսքերի (ներառյալ` բանկային գործարքները և կանխիկի շրջանառությունը) նկատմամբ,
- ապահովել ներքին ֆինանսական հսկման համակարգի գործածումը:
Որակավորմանը և կարողություններին ներկայացվող պահանջներ
- բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, հաշվապահության կամ այլ առնչվող ոլորտում;
- առնվազն 3-5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է հասարակական ոլորտում և/կամ միջազգային կազմակերպություններում;
- հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների /ՀՀՄՍ/ և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների /ՖՀՄՍ/ իմացություն;
- համապատասխան ոլորտների օրենսդրության գերազանց իմացություն;
- դրամարկղային և հաշվեգրման սկզբունքներով հաշվապահական հաշվառման վարման գիտելիքներ;
- բյուջետավորման և ֆինանսական հաշվետվությունների մշակման հմտություններ;
- MS Office-ի, հաշվապահական հաշվառման համակարգչային (հծ հաշվապահ) ծրագրի իմացություն;
- ԱՄՆ ՄԶԳ և Եվրամիության դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերի իմացություն (ցանկալի է)
- հայերենի և անգլերենի իմացություն։
———————————————————————————————————————————————————————————————
- Հաղորդակցման հմտություններ;
- Ուշադրություն մանրուքներին;
- Խնդիրների լուծման հմտություններ;
- Թիմային հմտություններ ;
- Բազմապիսի հանձնարարություններ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն և ճկունություն։
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:
Ինչպես դիմել․ Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. մայիսի 6-ը ներառյալ:
Կարևոր նշում․ Կազմակերպությունը կապ կհաստատի միայն առաջին փուլն անցած թեկնածուների հետ: