Vacancy announcement. Specialist in the sphere of energy (in Armenian)
Սկզբնաղբյուրը հասանելի է այստեղ։
Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
Փորձագիտական ծառայության նպատակը
Մշակել էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանություն և իրականացնել առնչվող ոլորտի քաղաքականության/օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն և կոռուպցիոն ռիսկերի գնահատում՝ դրանք նվազեցնելու ուղղությամբ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Աշխատանքի ծավալը
Հետազոտողից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.
- Մշակել էներգետիկայի ընտրված ենթաոլորտում (ջերմային էներգիա, գազ կամ էլեկտրական էներգիա) կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանություն,
- ուսումնասիրել ենթաոլորտի քաղաքականությունը և իրավակիրառ պրակտիկան՝ վերլուծելով առկա կոռուպցիոն ռիսկերը՝ և դրանց բարելավման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ՝ համապատասխան զեկույցում և հանրային քաղաքականության համառոտագրում,
- հանդես գալ որպես կազմակերպության փորձագետ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ փոխհարարբերություններում,
- աջակցել ծրագրի համակարգողին մշակված առաջարկությունների ջատագովության հարցում:
Ակնկալվող արդյունքները
- Կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանություն
- Զեկույց(ներ) և հանրային քաղաքականության համառոտագիր ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ
- Առաջարկություններ էներգետիկայի ընտրված ենթաոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ։
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն էներգետիկայի, տնտեսագիտության և այլ առնչվող ոլորտ(ներ)ում
- 3-5 տարվա առնչվող աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Էներգետիկայի և առնչվող ոլորտների օրենդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի իմացություն
- Հետազոտություններ իրականացնելու և զեկույցներ մշակելու առնվազն 3 տարվա փորձառություն
- Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն (ցանկալի)
- Հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն (ցանկալի):
Ժամկետներ
Ծառայության ընդհանուր տևողությունը կկազմի 6 ամիս՝ Ծառայությունների մատուցման պայմանագրում նշված մեկնարկի ամսաթվից սկսած: Ակնկալվում է, որ հետազոտողը սկսի աշխատանքը 2019թ. մարտից:
Տեխնիկական գնահատում
Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- պահանջվող որակավորում և փորձ (40%),
- կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
- ծառայության արժեք (40%):
Դիմելու ընթացակարգը՝
- Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
- Ինքնակենսագրական
- Ծառայության արժեք՝ գործարքային (ըստ արդյունքի)
- Նմանատիպ հետազոտական աշխատանքների արդյունքում մշակված զեկույցի օրինակ
- Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ
- Երկու երաշխավորագիր:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Փորձագիտական ծառայություններ»:
________________________________________________________________________________
Խորհրդատուների ընտրությունն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: