Vacancy Announcment at The Ampop Media: Multimedia Journalist
Աղբյուրը՝ www.facebook.com
«Ամփոփ Մեդիա»-ն կատարում է թիմի համալրում: Եթե հետևում եք «Ամփոփ Մեդիա»-ի գործունեությանը և երբևէ ցանկություն եք ունեցել միանալ այս թիմին, ներդրում ունենալ Հայաստանում որակյալ լրագրության զարգացման գործում, ապա լրացրեք այս հայտը: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 12-ը ներառյալ: Սակայն ընտրությունը կատարվելու է հայտերի ստացմանը զուգընթաց: Այնպես որ, մի սպասեք վերջնաժամկետին և հնարավորինս շուտ լրացրեք հայտը:
Միայն ընտրված թեկնածուները կտեղեկացվեն հաջորդ փուլի` հարցազրույցի մասին: Հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կանցնեն երկշաբաթյա փորձաշրջան:
Մենք փնտրում ենք` ստեղծագործ, անկողմնակալ, անաչառ, պրպտող, պատասխանատու մարդու, ով`
1. ինքնակազմակերպվող է,
2. մշտապես հետևում է լուրերին,
3. զբաղված է ամենօրյա ակտիվ լրագրությամբ,
4. պատրաստ է այդ ակտիվությունը պահպանել առաջարկվող պաշտոնում,
5. պատրաստում է տեսանյութեր,
6. կարողանում է ամենաստույգ տեղեկությունները հայթայթել` դրանք արագ իմի բերելով նյութում,
7. պահպանում է լրագրողական էթիկայի կանոնները,
8. չի կաշկանդվում հարցազրույցներից և շփումներից,
9. պատկերացում ունի թվային դարաշրջանում լսարանի տեղեկատվական պահանջների մասին,
10. բավարար տիրապետում է որոշ մուլտիմեդիա գործիքների,
11. գերազանց տիրապետում է հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի,
12. պատրաստ է մեկնել գործուղումների,
13. թիմային աշխատանքից չի կաշկանդվում,
14. պատրաստ է ներդրում ունենալ նոր նախագծերի մշակմանը,
15. կարող է ներկայացնել կազմակերպությունը մասնագիտական տարբեր հավաքներին, միջոցառումներին:
Եթե սա քո մասին է, ապա լրացրու հայտն՝ այստեղ։