Vacancy at The Agrarian University of Armenia
Աղբյուրը՝ www.facebook.com
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (նորաստեղծ) Որակի գնահատման և ապահովման կենտրոնին անհրաժեշտ է սոցիոլոգ՝ առաջատար մասնագետի հաստիքում աշխատելու համար,
Հիմնական պարտականությունների շրջանակը սահմանվում է հետևյալով, սակայն չի սահմանափակվում։
Ռազմավարական պլանավորման և հետազոտական աշխատանքներին ներգրավվածություն՝
- Միջազգային գրականության մեջ լոկալ իրավիճակների փորձի ուսումնասիրություն, առաջարկությունների տրամադրում,
- Միջազգային գրականությունից միավոր իրավիճակի կամ խնդրի ուսումնասիրության ու վերլուծության համար անհրաժեշտ կատեգորիաների առանձնացում,
- Անհրաժեշտության դեպքում լոկալ իրավիճակի բնութագրման համար երկրորդային տվյալների վերլուծություն, վիճակագրական ցուցնիշների դուրսբերում,
- Ընդհանուր վերլուծական սխեմայի մշակման աշխատանքներում աջակցություն,
- Ռազմավարության մշակման աշխատանքների մասնակցայնությանն ուղղված գործընթացներին աջակցություն, կազմակերպչական աշխատանքների կոորդինացում,
- Որակական անհատական և խմբային հարցազրույցների իրականացում,
- Որակական և քանակական տեղեկատվության վերլուծությանը մասնակցություն,
- Այլ մեթոդաբանական բնույթի աշխատանքներում մասնակցություն։
Տվյալ աշխատանքի իրականացումը պահանջում է՝
-ծրագրի մշակման,
-դաշտի կառավարման,
-վերլուծական հմտություններ։
Ինչպես նաև նպաստելու է դրանց շարունակական զարգացմանը։
Կարդալու ենք շատ, կատեգորիզացնելու ենք, օպերացիոնալիզացնելու ենք, չափելի ենք դարձնելու ինչ կարողանանք, առաջարկությունների փաթեթներ ու ճանապարհային քարտեզներ ենք մշակելու, իրականացնելու ենք, գնահատելու ենք, ու այսպես շարունակ։
Լինելու է ծայրաստիճան հետաքրքիր։
CV-ները պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին։
Հարցերի համար ազատ գրել Հերմինե Կարապետյանին: