Vacancy. Executive Director Assistant (Armenian)
Թափուր աշխատատեղի հայտարարություն <<Գյումրին առանց տնակների>> հիմնադրամում
Գործադիր տնօրենի օգնական
Պաշտոնը` Գործադիր տնօրենի օգնական
Աշխատանքի սկիզբը` 2016 թ. հունվարի 20
Վայրը` Գյումրի, Հայաստան
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
<<Գյումրին առանց տնակների>> հիմնադրամը հայտարարում է գործադիր տնօրենի օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ: Գործադիր տնօրենի օգնականը պատասխանատու է կազմակերպության ընթացիկ գործունեության համակարգման ու ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար:
Աշխատանքային պարտականություններ
- Հիմնադրամի փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
- Հիմնադրամի փոստի և հաղորդակցության այլ միջոցների ամենօրյա ստուգումներ
- Գրասենյակային առօրյա աշխատանքի կազմակերպում
- Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և գործունեության այլ մարմինների ժողովներին մասնակցություն, արձանագրությունների կազմում,
- Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետ մշտական կապի պահպանում
- Հիմնադրամի մշտադիտարկման, ծրագրային, դրամաշնորհային, միջոցների հայթայթման և հաղորդակցության գործունեության աջակցություն
- Հիմնադրամի կայքի և սոցիալական էջերի թարմացումների իրականացում
- Հիմնադրամի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում գործադիր տնօրենին
- Տնօրենի աշխատանքների պլանավորման և իրականացման աջակցություն
- Տնօրենի կողմից հանձնարարված այլ պարտականությունների կատարում:
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթություն
- ադմինիստրատիվ ոլորտում աշխատանքային փորձ
- հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- համակարգչային գերազանց գիտելիքներ (MS Excel, Word, PowerPoint)
- ծրագրային, դրամաշնորհային գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- կազմակերպչական ուժեղ հմտություններ
- պատասխանատվության բարձր զգացում
- հաղորդակցման գերազանց հմտություններ:
Ցանկացողները կարող են հայերեն կենսագրականն (CV) ու հետաքրքրության նամակն ուղարկե լ [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների վերջնաժամկետ` 15.01.2017
Հիմնադրամի մասին.
<<Գյումրին առանց տնակների>> հիմնադրամը հիմնվել է 2015թ. դեկտեմբերի 24-ին Գյումրի համայնքի կողմից: Հոգաբարձուների խորհուրդը Գյումրու տարբեր ոլորտներում հեղինակություն ու մեծ փորձառություն ունեցող 21 անձինք են: Հիմնադրամի հիմնական նպատակը Գյումրի քաղաքի տարածքում գտնվող ժամանակավոր կացարաններում (տնակներում) բնակվող համայնքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավումն ու Գյումրին տնակներից ազատումն է: