We are small teams doing BIG things!
Published on: 02 November, 2016
Vacancy Opportunity In Media.am and Production Team (Armenian)
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում փորձառու լրագրողների՝ Media.am կայքի և արտադրության թիմերում աշխատելու համար։
Media.am կայքի լրագրողի պարտականությունները՝
- պատրաստել լրագրողական նյութեր Հայաստանի լրատվական դաշտի խնդիրների ու զարգացումների մասին,
- տեղյակ լինել մեդիա դաշտի զարգացումներին,
- նյութեր պատրաստելու համար մասնակցել համապատասխան միջոցառումների, անցկացնել հարցազրույցներ, հանդիպումներ,
- գրել, խմբագրել և վերբեռնել բովանդակությունը կայքում,
- սերտորեն աշխատել ՄՆԿ թիմի հետ, աջակցել լրացուցիչ պարտականությունների կատարմանը։
Արտադրության բաժնի լրագրողի պարտականությունները՝
- մշակել հեռուստատեսային և մուլտիմեդիա նախագծերի գաղափարներ,
- հետազոտել թեման,
- լինել մեդիա արտադրանքի հեղինակ և/կամ պրոդյուսեր,
- պատրաստել սցենար,
- մասնակցել նկարահանումներին,
- ակտիվորեն ներգրավվել արտադրության գործընթացում՝ սերտորեն աշխատելով ռեժիսորի, օպերատորի և մոնտաժողի հետ,
- պատասխանատու լինել վերջնական արտադրանքի որակի համար:
Մասնագիտական և աշխատանքային պահանջներ`
- բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում,
- մուլտիմեդիա բովանդակության հետ աշխատելու, այդ թվում՝ աուդիո ու վիդեո նյութեր պատրաստելու փորձ, մուլտիմեդիա գործիքներին տիրապետում,
- լրագրողական նյութ գրելու և խմբագրելու գերազանց հմտություններ,
- սոցիալական մեդիայի լավ իմացություն,
- լրատվական դաշտի խնդիրների լավ իմացություն,
- հաղորդակցվելու գերազանց ունակություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն, վերջնաժամկետներում աշխատելու ունակություն,
- ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016 թվականի նոյեմբերի 6-ը:
Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը և հետաքրքրվածության նամակը, ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով «Media.am Journalist» կամ «Production Department Journalist»։ Միայն երկրորդ փուլ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի: