Vacancy: Program Assistant
Պաշտոնը` Ծրագրի օգնական
Տևողությունը` 12 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
Աշխատանքի սկիզբը՝ 2019թ.-ի հունվար
Վայրը` ք․ Գյումրի
Աշխատավարձը՝ 350 եվրոյին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը
Եթե կարծում ես, որ կանանց տեղը քաղաքականությունն է ու կիսում ես կազմակերպության արժեքները, եթե ուզում ես աշխատել հավես ու աջակցող թիմի հետ ու լուսավորել մեզ քո ներկայությամբ ու փայլուն գաղափարներով՝ ուրեմն մենք հենց քեզ ենք փնտրում։
Աշխատանքի նկարագրություն
Կանանց իրավունքների տուն կազմակերպությունը (ԿԻՏ) փնտրում է ծրագրի օգնականի, ով միանալով մեր փոքր թիմին՝ կաջակցի Շիրակի մարզում կանանց քաղաքական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրի փայլուն իրականացմանը։
Մեր նոր թիմակցից պահանջվում են՝
• ստեղծագործական մտածողություն և նախաձեռնողականություն, հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ,
• Շիրակի մարզում կանանց քաղաքականության մեջ ներգրավվածության ընդհանուր պատկերի իմացություն,
• գենդերային զգայունություն՝ նախագծերի պլանավորման և իրագործման համար, ինչպես նաև ինքնակրթվելու և նոր հմտություններ ձեռքբերելու ցանկություն,
• Թիմում և անկախ աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն, տվյալների վերլուծության կարողություն,
• մարդու իրավունքների, արժանապատվության և հավասարության գաղափարների հանդեպ հարգանք, նշված արժեքների ապահովման և ջատագովության ոլորտում աշխատելու ցանկություն և պատրաստակամություն,
• հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
• համակարգչային հմտություններ,
• ծրագրերի կազմման և դրանց կառավարման աշխատանքային փորձ,
• կուսակցությունների, նախաձեռնությունների, համայնքային առաջնորդների հետ կապերի հաստատում,
Ինչպես դիմել
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականդ(CV) և մոտվացիոն նամակ այն մասին, թե ինչպես կբարձրացնեիր կանանց ներգրավվածությունը Շիրակի մարզում (մինչև 300 բառ)՝ հայերենով կամ անգլերենով [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2018 թ․-ի դեկտեմբերի 28-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի «Թեմա» դաշտում նշելով «Ծրագրի օգնական»։
Մաղթում ենք քեզ հաջողություն և անհամբեր սպասում քեզ հետ հանդիպմանը։ :)