Vacancy: Youth work, researcher
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ
Երիտասարդական ոլորտի հետազոտող
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Հունվարի 27, 2019թ.
ԾԱՌՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ
Փետրվար-մարտ, 2019թ.
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ոլորտային ուսումնասիրությունների իրականացում, վերլուծական զեկույցի պատրաստում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Երիտասարդության ոլորտում առկա քաղաքականությունների ուսումնասիրություն,
- բյուջետային միջոցների ուսումնասիրություն,
- դաշտի քարտեզագրում՝ առ 2019թ․,
- ոլորտային տվյալների ու փաստաթղթերի վերլուծություն,
- վերլուծական զեկույցի պատրաստում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ազգային մակարդակում երիտասարդական ոլորտում աշխատանքային փորձ,
- ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության վերաբերյալ գիտելիքներ ու տեղեկացվածություն,
- երիտասարդական քաղաքականության միջազգային փորձի ուսումնասիրություն և/կամ տեղեկացվածություն,
- հետազոտական աշխատանքի իրականացման փորձ,
- վերլուծական փաստաթղթերի, զեկույցների պատրաստման փորձ,
- ֆոկուս խմբային քննարկումներ կազմակերպելու փորձ,
- քաղաքացիական հասարակության կառույցների հետ դրական աշխատանքային հարաբերություններ կառուցելու և նրանց հետ համագործակցելու կարողություն,
- գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. հունվարի 27-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ [email protected] էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Երիտասարդական ոլորտի հետազոտող»):
Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: