We are small teams doing BIG things!
Published on: 14 December, 2016
2016 Gyumri and Vanadzor Local Elections report presentation
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սիրով հրավիրում է 2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների վերջնական զեկույցի ներկայացմանը:
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում: Վանաձոր և Գյումրի քաղաքներում կարճաժամկետ դիտորդությունն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորման, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Գորիսի մամուլի ակումբի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից: Այդ քաղաքներում իրականացվել է նաև նախընտրական քարոզչության դիտարկում: Զեկույցում ամփոփված են երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները, ինչպես նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 30 և 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումների վերաբերյալ դիտարկումները:
Միջոցառումը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 16-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլ Րում» սրահում, ժամը 16:15-ից 18:00-ը: Համաժամանակյա անգլերեն – հայերեն թարգմանությունը կապահովվի։
Կից կարող եք տեսնել միջոցառման օրակարգը: