Volunteer Vacancy at The Foundation (հայերեն)
Աղբյուրը՝ այստեղ
«Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամը ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի կամավորների թափուր հաստիքի համար։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՝
-
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի կամավոր
-
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ՝ շաբաթական 20 ժամ (կես դրույք)
-
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 8 ամիս (երկարաձգման` հիմնական աշխատակազմի անդամ դառնալու հնարավորությամբ)
-
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ փետրվարի 1, 2019
-
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ «Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամ (ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա/1)
-
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի համակարգող
-
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` Աջակցություն ծրագրային թիմի կողմից իրականացվող կազմակերպական և բովանդակային աշխատանքներին
-
ՏԵՍԱԿԸ՝ չվճարվող/փոխհատուցվող - պրակտիկա (կամավոր/intern)
-
ՀԱՍՏԻՔԻ ՔԱՆԱԿԸ` 2
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝
-
Աջակցել ծրագրի բովանդակային և ադմինիստրատիվ փաստաթղթերի կազմմանը,
-
Մասնակցել ծրագրի հանրայնացման գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը,
-
Լրացնել և թարմացնել ծրագրի տվյալների բազաները,
-
Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
-
Աջակցել ծրագրերի առցանց և տպագիր փաստաթղթավարությանը,
-
Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրի և կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՝
-
Բարձրագույն կրթություն (ցանկալի է),
-
Պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ (պարտադիր նախապայման),
-
Թիմում աշխատելու հմտություններ,
-
Ստեղծագործական միտք,
-
Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
-
Հայերենի գերազանց իմացություն,
-
Օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն,
-
Համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ,
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝
-
Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
-
Մշտական աշխատանքի հնարավորություն հիմնադրամում և/կամ կոնսորցիումի անդամ կառույցներում,
-
Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։
Եթե ուզում եք դիմել կամավորի թափուր հաստիքի համար, ապա լրացրեք այս հայտը, կցեք Ձեր CV-ին մինչև հունվարի 24-ը ներառյալ։ Հայտնում ենք Ձեզ, որ հունվարի 24-ից հետո 5-օրյա ժամկետում կտեղեկացվեք արդյունքի մասին միմիայն էլեկտրոնային փոստի (E-mail) միջոցով՝ անկախ արդյունքներից։ Երկրորդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որի վերաբերյալ նամակը (հարցազրույցի անցկացման վայր, օր, ժամ) կստանան էլեկտրոնային փոստին, իսկ հարցազրույցի համար նշանակված վայրը, օրը և ժամը փոփոխման ենթակա չեն։ Նրանք, ովքեր հայտը կլրարցնեն ոչ լիարժեք իսկ երկրորդ փուլ անցածները՝ չեն ներկայանա հարցազրույցի ինչ-ինչ պատճառներով, դուրս կմնան մրցույթային փուլից և վերջիններիս հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգել «Հարթակների փոխակերպման» հիմնադրամ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 077 21 07 98, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ [email protected] էլ. փոստի հասցեին: