We Are Looking for a Graphic Designer
Ընդհանուր տեղեկություններ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է գրաֆիկ դիզայների մրցույթ ԵՀՀ-ի ծառայություններ մատուցող անհատների, կազմակերպությունների ցանկը (vendor list) համալրելու և ԵՀՀ գործունեությանն առնչվող տպագիր և էլեկտրոնային նյութերի ձևավորման և դրանք տպագրական վերջնական արդյունքի հասցնելու համար։
Պահանջվող որակավորում
- Գրաֆիկ դիզայների կամ հարակից այլ ոլորտներում՝ գեղարվեստի, արվեստի տեսության կամ գեղանկարչության բարձրագույն կրթություն կամ համապատասխան փորձ
- Տպագիր և էլեկտրոնային նյութերի ձևավորման առնվազն երկու տարվա փորձ,
- Adobe Indesign, Adobe Illustrator, Adobe Photoshop ծրագրերի իմացություն և այդ ծրագրերով վարժ աշխատելու փորձառություն,
- Տպագրական կանոնների և սկզբունքների լավ իմացություն,
- Սեղմ վերջնաժամկետներում դինամիկ աշխատելու պատրաստակամություն,
- Թիմում աշխատելու և հեշտ հաղորդակցվելու կարողություն,
- Առաջարկներ լսելու, ընդունելու և առաջարկներ անելու կարողություն,
- Ուշադրություն մանրունքների հանդեպ և սրտացավ աշխատելու ցանկություն։
Աշխատանքային պարտականություններ
- Ձևավորել ԵՀՀ ծրագրային տարբեր ուղղություններին առնչվող տպագրական և էլեկտրոնային նյութերը համաձայն ԵՀՀ ծրագրային և հաղորդակցության ալգորիթմների և կանոնակարգերի,
- Ձևավորել ԵՀՀ ծրագրային թիմերի կողմից կազմակերպվող դասընթացների, համաժողովների և այլ հանդիպումների տեսանելիությունն ապահովող տպագրական նյութերը,
- Համագործակցել ԵՀՀ հաղորդակցության և ծրագրային թիմերի պատասխանատուների և ԵՀՀ մյուս դիզայներների հետ,
- Տպարանի հետ կոորդինացնել ձևավորմանն առնչվող տպագրական հարցերը։
Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքը գործարքային է, էլեկտրոնային կապով, հիմնականում՝ հեռահար, երբեմն անհրաժեշտություն կլինի հանդիպելու թիմի, տվյալ գրքի, ձեռնարկի, զեկույցի, հետազոտության հեղինակ/ների, հաղորդակցության պատասխանատուների, տպարանի աշխատակիցների հետ։
Դիմելու կարգը
1) Կենսագրական (CV),
2) Կատարված լավագույն աշխատանքների պորտֆոլիո։
Ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև սեպտեմբերի 30-ը: Նամակի «Subject» բաժնում պետք է նշել անգլերեն տառերով. Graphic Designer_ձեր անուն ազգանունը: Ընտրված մասնակիցներին կհրավիրենք հարցազրույցի և կհանձնարարենք փորձնական աշխատանք վերջնական որոշում կայացնելու և համագործակցության պայմանները քննարկելու նպատակով։