Women's Rights House NGO։ Trainers (հայերեն)
Հայտարարության հղումն՝ այստեղ։
«Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունը Շիրակի մարզում իրականացնում է «Կանանց տեղը քաղաքականությունում է» ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում է դասընթացավարներին, ներկայացնելու հետևյալ թեմաներով բանախոսություններ։
Թեմաներն են՝
- կանայք որպես առաջնորդներ,
- քաղաքացիական ակտիվիզմ,
- մարդու իրավունքներ,
- արվեստ և ակտիվիզմ,
- քաղաքական արշավների և համայնքային խնդիրների արդյունավետ լուծումներ։
Ծրագրի շրջայնակներում նախատեսվում է Շիրակի մարզի 25 մասնակիցների համար անցկացվել վերոնշյալ թեմաներով հանդիպումներ, ինչպես նաև տարբեր կին քաղաքական գործիչների, ակտիվիստների, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բանախոսություններ, տեղեկատվական այցեր մարզպետարան, քաղաքապետարան, ինչպես նաև այլ Հայաստանի այլ քաղաքներ՝ ծանոթանալու կին քաղաքական գործիչների հաջողություններին։
Դասընթացներին հաջողությամբ մասնակցած անհատներն ու խմբերը հնարավորություն կունենան ստանալ 5 ենթադրամաշնորհներից մեկը, որը պետք է ուղղված լինի համայնքային խնդիրների արդյունավետ լուծմանը։
Եթե հետաքրքրված եք ծրագրում ներգարվվել որպես դասընթացավար՝ խնդրում ենք ուղարկել կանայք որպես առաջնորդների, քաղաքացիական ակտիվիզմի, արվեստ և ակտիվիզմի, մարդու իրավունքների կամ քաղաքական արշավների և համայնքային խնդիրների արդյունավետ լուծման թեմաներից մեկով Ձեր առաջարկությունները և դասընթացի նկարագրությունը, ինչպես նաև ինքնակենսագրականը կազմակերպության [email protected] էլեկտորանային հասցեին՝ նամակի վերնագում նշելով «Դասընթացավար»։