Workshop on "Human Rights and Media"
Source: www.facebook.com
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հերթական դասընթացը։
Դասընթացի ընթացքում կխոսենք հետևյալ հարցերի շուրջ․
- Մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ և պետական անվտանգություն,
- Մամուլում իրականության և նրա արտահայտման ազատության սահմանները՝ մարդու իրավունքների և պետական անվտանգության հարցերում։
Երբ ՝ Դեկտեմբերի 1-ին,
Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի ԻնֆոՏուն դահլիճ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
Տևողություն ՝ 15։00 - 18։00 (ներառյալ սուրճի ընդմիջում)
Մասնակցության հայտ՝ http://bit.ly/2jHraiP
Դասընթացի դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 29, ժամը 24։00
Դասընթացը կվարի իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։
Հանդիպումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։