Yerevan Municipality Program of "Active Citizen Yerevan" for New Offers and Opportunities in Yerevan
Աղբյուրը՝ www.activecitizen.yerevan.am
«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտմաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար:
Հարթակի ստեղծումը 2019թ. նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով:
Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը:
Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:
Հարթակը միջավայր է, որը, մայրաքաղաքի բարելավմամբ հետաքրքրված մարդկանց հավաքելու է մեկ վայրում՝ ստեղծելով ակտիվ քաղաքացիների համայնք, որին Երևանի իշխանությունը նաև կներկայացնի գաղափարներ՝ դրանք քննարկելու և կատարելագործելու նպատակով: Այս էլեկտրոնային գործիքը ավելի շոշափելի կդարձնի «մասնակցային կառավարում» հասկացությունը:
Կայքում գրանցված քաղաքացիների իսկության, առաջարկների քննարկման և քվեարկության արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով ներդրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական մեթոդները։ Բոլոր առաջարկները և քվեարկության արդյունքներն ամրագրվում են Blockchain տեխնոլոգիայի միջոցով՝ հաստատելով տվյալների հավաստիությունը և բացառելով կեղծիքը:
«Ակտիվ քաղաքացի» ծրագրի, ընթացակարգերի, ժամկետների, հարթակի աշխատանքի և այլ մանրամասների մասին կարելի է տեղեկանալ Հարթակի կանոններ և Հաճախ տրվող հարցեր բաժիններում: