"Young citizens in Action" project (Armenian)
«Գործում են երիտասարդ քաղաքացիները» ծրագիրը քաղացիական գրագիտության և արժեքների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված տասը ամիս տևողությամբ նախագիծ է, որի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել քաղաքացիական գիտակցության մակարդակը՝ տալով համապատասխան գիտելիքներ և հմտություններ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Նախագծի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնելու իրենց գիտելիքներն ու կարողությունները հասարակական կարևություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առաջնորդությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական կրթությունն ու հանրային արդյունավետ կառավարումը, կամավորությունը և այլն:
Նախագծին մասնակցելու են հրավիրվում ակտիվ երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից, ովքեր
- 16-20 տարեկան են
- Ունեն նոր գիտելիքներ ստանալու և կիրառելու ձգտում
- Պատրաստ են բացահայտել հանրային կամ համայնքային խնդիրներ
- Ունեն այս խնդիրների լուծմանն ուղղված որոշակի տեսլական և պատրաստ են մասնակցել տվյալ խնդիրների լուծմանը
- Պատրաստ են մասնակցել մեկ շաբաթյա վերապատրաստման դասընթացի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին:
Ընտրված երիտասարդները հնարավորություն կստանան աշխատել համապատասխան ոլորտի մասնագետների հետ, թիմային աշխատանքի միջոցով վեր հանել և ձևակերպել իրենց առավել հուզող հանրային հիմնախնդիրները, աշխատել դրանց շուրջ և ստանալ դրամաշնորհներ դրանք իրագործելու համար։
Հայտադիմումները պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչ ս.թ.սեպտեմբերի 20-ը։
Դիմումի ձևը գտեք այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Արաքս Մանուչարյանին` +374-060-612014 հեռախոսահամարով:
Աղբյուրը՝ https://www.usaaa.am/am-events-2-370-more.html