We are small teams doing BIG things!
Published on: 09 August, 2019
Youth-club moderator is needed (in Armenian)
Աշխատանքային պարտականությունները
- Ներգրավվել տեղի երիտասարդությանը մարդու իրավունքների վերաբերյալ անցկացվող քննարկումներում
- Կազմակերպել քննարկումներ անցումային արդարադատության ,մարդու իրավունքների ,ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ
- Իրազեկել մարզում բնակվող եզդի երիտասարդներին անցումային արդարադատության վերաբերյալ և ներգրավվել վերջիններիս թեմատիկ քննարկումներում
- Համակարգել երիտասարդական ակումբի աշխատանքը
Պահանջվող որակավորումները և փորձը
- Ազգային փոքրամասնությունների երիտասարդների հետ աշխատելու փորձ
- Իրավունքի , կառավարման ոլորտում բարձրագույն կրթություն և/կամ մարդու իրավունքների և տեղական ինքնակառավարման վերաբերյալ գիտելիքներ
- Համակարգչային , մեդիա գրագիտություն
- Ծրագրերի , հասարակական խմբերի հետ աշխատելու փորձ:
Ինչպե՞ս դիմել
Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] հասցեին:
Մոտիվացիոն նամակը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը և պատաասխանի հետևյալ հարցերին
- Նկարագրեք ձեր փորձն ու կրթությունը ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական խմբերի հետ աշխատանքներում:
- Ի՞նչ է անցումային արդարադատությունը և ինչպես այն կարող է վերաբերվել եզդիներին
- Ի՞նչ խնդիրներ ունի եզդիական համայնքն Արմավիրի մարզում
- Ո՞ր համայնքներում են դրանք ավելի վառ արտահայտված
- Ինչպե՞ս կարող են եզդի երիտասարդները նպաստել դրանց լուծմանն ու արդարության վերականգմանը
Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 20-նն է: