Youth Development policy trainers are needed (in Armenian)
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
հրավիրում են երիտասարդության զարգացման ոլորտում աշխատող փորձագետներին և/կամ դասընթացավարներին
դիմել դասընթաց կազմակերպելու մրցույթին
Ընդհանուր տեղեկություններ
Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿամուրջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է` ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին, արագ արձագանքելու առկա հիմնախնդիրներին։
Դասընթացի նպատակն է երիտասարդության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացում` նրանց գործունեության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով։
Դասընթացի մասնակիցներն են երիտասարդության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:
Դասընթացի իրականացման նախնական ժամկետն է 2019 թ. մայիսի 6-7։
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ. ապրիլի 16-ը, ժամը՝ 17:00:
Դասընթացի վայրը. ԵՀՀ ՔՀԿ կառավարման դպրոց, (Ազատության 1/23, Երևան)
Դասընթացի թեմաները.
- Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության ոլորտում իրականացվող քաղաքականություն, քաղաքականությունների վերլուծությունների հմտություններ;
- Երիտասարդական ծրագրերին աջակցող կառույցների և դրանց ռազմավարությունների մասին տեղեկատվություն (ԵՄ, ԵԽ, դեսպանատներ, Էրազմուս պլուս, ԵՄ ԱլԳ, ԱՄՆ ՄԶԳ, միջազգային դոնորներ, ՀՀ պետական կառույցներ և այլն)։
- Երիտասարդության խնդիրները ՀՀ-ում։ Դրանց լուծմանն ուղղված ռազմավարությունների, մեթոդների օրինակներ. մասնակցայնություն, համայնքի զարգացում, սոցիալական ձեռներեցություն, տնտեսական ակտիվություն, համագործակցություն, քաղաքացիական ակտիվություն, արդյունավետ կառավարման մեջ մասնակցություն, համայնքային ծրագրերի մասնակցություն, զբաղվածության, առաջնորդության և այլ թեմաներով։
- Երիտասարդների զարգացման գործում ներգրավված ՔՀԿ-ների ցանցեր, համագործակցություններ, սոցիալական մեդիայի հարթակներ, համագործակցային ռեսուրսներ։
Դիմելու կարգը
Եթե դասընթաց վարելու փորձ ունեք նշված թեմաներից մեկում կամ մի քանիսում, կարող եք դիմել ԵՀՀ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) Հայտ` առավելագույնը 2 էջ, հետևյալ տեղեկատվությամբ.
ա) փորձառության ոլորտը (ները)
բ) դասընթաց մշակելու և վարելու փորձը
գ) առաջարկվող դասընթացի(ների) մոտավոր կառուցվածքն ու մեթոդաբանությունը
դ) ակնկալվող վարձատրության չափը։
2) մասնագիտական կենսագրություն (CV);
Հայտը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ ԵՀՀ Ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին: Նամակի առարկան պետք է նշել՝ Youth Trainer, անունը /ազգանունը
Ընտրված փորձագետներին կհրավիրենք հարցազրույցի ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատանքային խմբի հետ` վերջնական որոշում կայացնելու նպատակով։
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4armenia առցանց հարթակի զարգացում:
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար հղումներն այստեղ՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.