We are small teams doing BIG things!
Published on: 16 May, 2016
Youth Projects Coordinator at New Generation Humanitarian NGO (Armenian)
Աղբյուրը՝ http://bit.ly/1TRkcg0
Երիտասարդական ծրագրերի համակարգողի թափուր աշխատատեղ
Աշխատանքային նկարագիր
Պաշտոնի անվանումը ՝ Երիտասարդական ծրագրերի համակարգող
Գտնվելու վայրը՝ ՆՍՀԿ գրասենյակ, ք. Երևան, Բաղրամյան 49, բնակարան 7
Սկիզբը՝ Մայիսի 24, 2016թ․
Տևողությունը՝ անժամկետ
ՆՍՀԿ-ի Երիտասարդական ծրագրերի համակարգողի պարտականությունները.
- Կազմակերպել և իրականացնել կազմակերպության շահառու երիտասարդության համախմբման և կարողությունների զարգացմանն ուղղված կարիքի գնահատումներ:
- Կազմակերպել և իրականացնել երիտասարդական ակտիվ խմբերի համար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ:
- Օժանդակել երիտասարդական ծրագրերի նախագծման և իրականացման աշխատանքներին:
- Կազմակերպել ծրագրերի արդյունքների հանրային ներկայացման միջոցառումներ:
- Ապահովել էլեկտրոնային հաղորդակցման աշխատանքները /skype կոնֆերանսների կազմակերպում և այլն/:
- Կազմակերպել երիատասարդական ակտիվ խմբերի մասնակցությամբ հանրային հանդիպումներ, ֆորումներ, համաժողովներ:
- Աշխատանքային փորձ Եվրոպական երիտասարդական ծրագրերի հետ
- Որպես ՆՍՀԿ թիմի անդամ, ակտիվ կերպով կազմակերպել և մասնակցել կազմակերպության տարբեր հանդիպումների, միջոցառումների, նախաձեռնությունների, քննարկումների՝ ներառյալ կարծիքների հայտնումը, արձագանքումը և ուսուցումը՝ կապված ոլորտի հետ:
- Համակարգել ծրագրի կառավարմանը վերաբերող բոլոր փաստաթղթերի մշակման և կրկնօրինակման գործընթացները։
- Հավաքագրել և դասակարգել (ֆայլավորում) ամսական ծրագրային փաստաթղթերը՝ հաշվետվությունները, ստուգուման մեթոդները, վերահսկման/ստուգայցերի հաշվետվությունները:
- Ներկայացնել վերադասին ամսական և տարեկան հաշվետվություն իր գործունեության վերաբերյալ:
- Ապահովել ծրագրի կառավարման գործընթացի նամակագրության, գրավոր թարգմանությունների բարձր որակ՝ հայերենից անգլերեն և հակառակը:
- Կարգավորել հանդիպումները և հիմնական նամակագրությունը:
- Անհրաժեշտության դեպքում կատարել այլ պարտականություններ:
- Հաշվետու է կազմակերպության ղեկավարին և համագործակցում է ողջ աշխատակազմի հետ:
Պահանջվող գիտելիքները և հմտությունները
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ
- Նորը սովորելու և նոր նախաձեռնություններին աջակցելու կարողություն և ցանկություն
- Ամուր հարաբերություններ/ ցանցերի ստեղծում ոլորտի դերակատարների հետ
- Գործընկերների հետ կապեր ստեղծելու և պահպանելու կարողություն
- Համակարգման գերազանց ունակություններ
- Համակարգչի իմացություն (MS Office: WORD, EXCEL, PP, e-mail, Internet)
- Հայերենի բանավոր և գրավոր գերազանց, անգլերենի և ռուսերենի բանավոր և գրավոր աշխատանքային մակարդակի գիտելիքներ
- Հաղորդակցման ունակություններ
- Պլանավորման ունակություններ և ժամանակի կառավարում
- Երիտասարդների լայն շրջանակի հետ աշխատելու ունակություն
- Հետադարձ կարծիք տալու և ստանալու իմացություն և ունակություններ
- Մասնակցական ուսուցման գործիքների իմացություն
- Բարդ իրավիճակներին արձագանքելու և դրանք կառավարելու կարողություն
- Ֆասիլիտացիայի և ներկայացման հմտություններ
- Հաղորդակցման, միջանձնային հարաբերությունների, թիմային աշխատանքի հմտություններ
- Այլ պարտականությունների կատարման և արտաժամյա աշխատելու ցանկություն
Դիմելու կարգը․
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV/Resume) [email protected] էլեկտրոնային հասցեին, մինչև 2016թ-ի մայիսի 20: