Armash Village Community Support and Development Center NGO
Կազմակերպության գործունեության նպատակն է՝
1․ իրավական օգնություն և աջակցություն տրամադրել անձանց և իրականացնել շահերի պաշտպանություն,
2․ պետական ու ՔՀ կառույցների հետ համագործակցելով՝ պայքարել հանուն ճշմարտության, օրենքի գերակայության և արդարության,
3․ բնապահպանական պայքար տանել որսագողության, բուսականության ոչնչացման դեմ,
4․ աջակցել դպրոցականներին, մանկապարտեզներին և համայնքային մշակութային կառույցներին,
5․ նպաստել կանանց, երեխաների, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի լուծմանը,
6․ համագործակցել ՀՀ, Արցախյան և օտարերկրյա հասարակական այլ կազմակերպությունների հետ՝ տեղեկատվության, փորձի փոխանակման, համատեղ գործունեության համար,
7․ իրականացնել բարեգործական գործունեություն,
8․ գյուղական համայնքում աջակցել գյուղատնտեսներին, զարգացնել էկոտուրիզմ և սոցիալական ձեռնարկատիրությունը,
9․ ուշադրություն դարձնել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին,
10․ իրականացնել կրթական, աղետների կառավարման ու փորձի փոխանակման ծրագրեր,
11․ աջակցել հայաստանյան արտադրողին, խթանել հայրենական արտադրանքի առաջնահերթ իրացմանը և սպառմանը:
Շահառուները Գյուղացիներ, գյուղական համայնքներ
Կազմակերպության գործունեության առարկաներն են՝
- իրականացնել քաղաքացիների շահերի պաշտպանություն,
- խթանել էկոտուրիզմի զարգացմանը,
- խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը,
- աջակցել գյուղական համայնքների զարգացմանն ուղղված քաղաքականությունների մշակմանը:
- իրականացնել բնապահպանական գործունեություն
Contacts
- 093 59 61 64 , +374 43 04 44 98
- [email protected]
- AM, Ararat, Armash,