We are small teams doing BIG things!

Last updated 01 August, 2017

Javaghq Support Foundation



Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքի բարելավման նպատակով ծնունդով Ջավախքից մի շարք գործարարներ և մտավորականներ՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը (1926-2015 թթ.), Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայք Ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեﬕկոսԱշոտ Մելքոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր-ղեկավար Գագիկ Գինոսյանը, 2014 թ. հունվարին Երևանում հիմնադրեցին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), որն ապաքաղաքական,  շահույթ չհետապնդող կառույց է:

Հետամուտ լինելով Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը` ՋԱՀ-ի աջակցությամբ կամ անմիջական նախաձեռնությամբ իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ և մի շարք ծրագրեր՝ բազմազավակ ընտանիքներին դրամական պարգևների տրամադրում, մշակութային հաստատությունների հիմնում, ցուցահանդեսների, ճամբարների, շնորհանդեսների, բարեգործական համերգների, ավանդական հանդիսույթների, համաժողովների և երիտասարդական միջոցառումների կազմակերպում, աջակցություն հուշակոթողների բացման արարողություններին, գրքերի հրատարակում, հեռուստառադիոհաղորդաշարերի պատրաստում և այլն։

2015 թվականի սկզբին ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի (ներառյալ սեմինարներ և ռազմավարական պլանավորման դասընթացներ) արդյունքում մշակվեցին և սահմանվեցին ՋԱՀ-ի տեսլականը, առաքելությունը և ռազմավարական ուղղությունները:

Որպես ջավախահայության խնդիրների վերհանման և լուծման մեխանիզմ` ձևավորվել և պարբերաբար համալրվում են ՋԱՀ-ի ոլորտային հանձնաժողովները: Դրանք են`

  • Սոցիալական
  • Տնտեսական
  • Առողջապահական
  • Գիտական, կրթամշակութային և տեղեկատվական տեխնոլոգիաների
  • Սպորտի, երիտասարդության
  • Իրավական, տեղեկատվական

2015 թ. մարտի 26-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում Վրաստանի արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գրանցվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցչությունը։ Նույն թվականի հուլիսի 25-ին տեղի ունեցավ ներկայացուցչության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկայացուցչության հիմնական գործառույթներն են Վրաստանում ՋԱՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի համակարգումը և վերահսկողությունը, ինչպես նաև տեղական և պետական իշխանությունների հետ համագործակցությունը։

Contacts


Sector

Education, Social issues