New Bayazet Development Community Charity Foundation
Նոր-Բայազետի զարգացման համայնքային բարոգործական հիմնադրամը ստեղծվել է, որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն բայազետցիներին, մյուս հայրենակիցներին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Նոր-Բայազետ քաղաքի կայուն զարգացմանը:
Հիմնադրամի նպատակներն են.
-մշակել և իրագործել Գավառում սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր
-կազմակերպել շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը աջակցելու Գավառ համայնքի սոցիալ-տնտեսական և կենցաղային խնդիրների լուծմանը
-նյութական օժանդակություն ցուցաբերել սոցիալապես անապահովներին, կարիքավոր միայնակ թոշակառուներին, ծնողազուրկ երեխաներին, զոհված ազատամարտիկների երեխաներին ու ընտանիքներին, հաշմանդամներին
-հովանավորել տաղանդավոր երեխաներին
-կազմակերպել մշակութային, մարզական և այլ միջոցառումներ
-օժանդակել Գավառի քաղաքապետարանին և նրան ենթակա հիմնարկներում առկա խնդիրների լուծմանը
-գործարարների հետ հաստատել բարեկամական կապեր
-համագործակցել պետական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ:
Հիմնադրամի խնդիրներն են.
-նպաստել քաղաքում սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը,
-մշակել գիտական, ուսումնական, ներդրումային և արտադարական ծրագրեր
-աջակցել գործարարության զարգացմանը, նպաստել տնտեսության, առևտրի և արդյունաբերության առաջընթացին
-խրախուսել առաջավոր գործարարներին, կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, միջոցառումներ, ցուցահանդեսներ
-աջակցել քաղաքում բնակվող սոցիալապես անապահով խավերին, միայնակ թոշակառուներին, ծնողական խնամքից զրկված երեխաներին, սոցիալապես անապահով իրավիճակում հայտնված անձանց, օժանդակե;լ նրանց կենսապայմանների բարելավմանը
-հիմնադրամն անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն իր կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
Contacts
- 093583830,055583830
- [email protected]
- norbayazet.am/
- AM, Gegharqunik, Gavar,