Research
DATA Research։ Policy Analysis on Refining the System of Compulsory Health Insurance (in Armenian)
Download
Դեռևս 2019թ-ին ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը և համապատասխան օրենքի նախագիծը (2022թ), որը հիմնված է այսպես կոչված «Բիսմարկյան» մոդելի հիման վրա, ըստ որի պետք է ձևավորվի առողջության համապարփակ ապահովագրության միասնական հիմնադրամ, որի եկամուտները պետք է հիմնականում գոյանան պետության վճարումների, վարձու աշխատողների աշխատավարձի, քաղիրավական պայմանագրով աշխատողների աշխատավարձի, անհատ ձեռներեցների և նոտարների եկամուտների բազայի հիման վրա գանձվող առողջապահական վճարների հաշվին: Գործատուն և վարձոև աշխատողը պետք է վճարեն 3-ական տոկոս։ Քաղաքականության սույն վերլուծության շրջանակում բացահայտվել է, որ հայեցակարգի և նախագծի մշակման շրջանակում ի սկզբանե դիտարկվել է միայն տվյալ մոդելը՝ հիմք ընդունելով այն կանխավարկածը, որ այլ մոդելների պարագայում ծախսերը լինելու են ավելի շատ և անարդյունավետ։ Բացի այդ չեն դիտարկվել առողջության համակարգի ֆինանսավորման այլընտրանքային տարբերակները, չի իրականացվել կարգավորման ազդեցության գնահատում։ Հիմք ընդունելով տվյալ իրավիճակը, սույն քաղաքականության վերլուծության շրջանակում դիտարկվել են աշխարհում առավել տարածված երեք մոդելները՝ կոնկրետ երկրների օրինակով, յուրաքանչյուրի համար ներկայացվել են առավելությունները և թերությունները։ Խորին հարցազրույցների և գրականության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են համակարգի ֆինանսավորման այլընտրանքային տարբերակների առավելությունները (աշխատավարձ+հիմնական պասիվային եկամուտներ, ԱԱՀ), այդ թվում նշելով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների ծավալները, դրանց առավելությունները և թերությունները։ Ի հավելումն, առանձնացվել և մանրամասն նկարագրվել են շահառուների խմբերը (վարձու աշխատողներ, գործատուներ, առողջապահական համակարգի կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ), որոնց վրա առանձին պետք է գնահատել կարգավորման ազդեցությունը։