Research
DATA Research: Realisation of the Right to Education of Displaced Children in Armenia (in Armenia)
Download
Աշխարհի շատ երկներում երիտասարդներն ու երեխաները կազմում են տվյալ տարածքում ապրող ազգաբնակչության մի մասը (երբեմն նաև մեծամասնությունը)։ Հետաքրքրական է, որ ռազմական բախումների և/կամ հակամարտությունների ընթացքում բնակչության վերոնշյալ շերտն ամենից շատն է ազդեցություն կրում տվյալ գործողություններից: Ինչու՞ է անհրաժեշտ կենտրոնանալ երեխաների ու երիտասարդների վրա. քանի որ նրանք հասարակության այն շերտն են կազմում, որոնք ավելի խոցելի ու անպաշտպան են, նրանց անհրաժեշտ է հոգածության ու խնամքի ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև որոշ դեպքերում նրանք կարող են ուղիղ թիրախավորման ենթարկվել և/կամ ներգրավվել հենց բուն ռազմական գործողությունների մեջ։ Այս ազդեցություններն ու հետևանքները կարելի է բաժանել մի քանի շերտի՝ ինչպես օրինակ երեխաները, որպես զինվորներ, ներգրավվում են ռազմական գործողությունների մեջ, զրկվում են կյանքից, ֆիզիկական և հոգեբանական տարբեր կտտանքների ու խոշտանգումների են ենթարկվում, բաժանվում են իրենց ընտանիքներից (ինչպես նաև կորցնում են ընտանիքի անդամներին), և ի վերջո խախտվում են այդ երեխաների ու երիտասարդների մի շարք իրավունքներ, այդ թվում՝ առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության և մի շարք այլ իրավունքներ։