Research
Dialogue Agenda. Research Papers (Armenian)
Download
Սույն ժողովածուում ներկայացված են ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի փորձագետների կողմից պատրաստված ուղենիշ փաստաթղթերը, որոնք կազմվել են «20 ակնկալվող արդյունք 2020 թվականի համար» աշխատանքային փաստաթղթով (EEAS- NEAR Joint Staff Working Document SWD(2016)467 on "20 Deliverables for 2020" of 15 December 2016) նախանշված ոլորտային զարգացումների ակնկալիքների հիման վրա։
Փորձագետները, որոնք ներկայացնում են ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունները, ընտրվել են մրցութային կարգով՝ ՔՀՖ ՀԱՊ գործադիր մարմնի հաստատմամբ։ Հայաստանի համար ընտրված 11 առաջնահերթությունների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը փորձագիտական հեղինակային աշխատանքներ են, սակայն արտահայտում են նաեւ ՀԱՊ ընդհանրական տեսակետները։ Վերլուծությունը եւ առաջարկությունները ընտրված խնդիրը դիտարկում են ԵՄ-Հայաստան հարաբերությունների լույսի ներքո։
Ժողովածուում ներառված ուղենիշ 11 փաստաթղթերում ոչ միայն ներկայացվում են ընտրված կոնկրետ ոլորտներում տիրող իրավիճակը, կարեւոր մարտահրավերներն ու հնարավորությունները, այլ որ շատ կարեւոր է, ներկայացնում են նաեւ առաջարկություններ հիմնական շահառուներին՝ այդ թվում ՀՀ կառավարությանը, եվրոպական կառույցներին եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, հստակ նշելով առաջարկությունները ըստ ամենայնի կյանքի կոչելու պարագայում ակնկալվող արդյունքները։
ՀԱՊ-ը հույս ունի, որ ներկայացված փաստաթղթերում տեղ գտած առաջարկություններն իրական ուղենիշներ կլինեն ԵՄ Արեւելյան գործընկերության հետագա ընթացքի, երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնման, ԱլԳ առանձին երկրներում առկա հիմնախնդիրները լուծելու եւ տարածաշրջանի հետագա զարգացումն ապահովելու համար։