Research
Public Opinion Survey in Syunik about Consolidating Communities (Armenian)
Download
Աղբյուրը՝ www.gorispress.am
ՀՀ Կառավարության 2016թ. հունիսի 2-ի նիստում ընդունվել է առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Տաթևի ենթաշրջանի գյուղերի /Քաշունի, Տանձատափ, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Սվարանց, Հարժիս/ միավորումից հետո Գորիսի տարածաշրջանում կձևավորվի համայնքների խոշորացման ևս երկու փունջ՝ Գորիս և Տեղ:
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ (թվով 10)
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն (թվով 7)
Այս համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան 2016թ. սեպտեմբերի 18-ին, որից հետո կդադարեցվեն մինչ այդ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:
Գորիսի մամուլի ակումբը իրականացրել է հարցում՝ պարզելու, թե տվյալ համայնքների բնակիչներիը ինչքանով են իրազեկ խոշորացման գործընթացից, ՏԻՄ մարմինների գործառույթներից, առաջիկա ՏԻՄ ընտրություններից: