Research
Report Medical and Social Expertise in Syunik Region
Download
Սույն զեկույցը պատրաստվել է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Մարդիկ կարիք ունեն սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում:Սույն զեկույցի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մարդիկ կարիք ունեն սոցիալական պաշտպանության» ծրագիրը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
«Մարդիկ կարիք ունեն սոցիալական պաշտպանության» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում և իրականացվել «Գորիսի Մամուլի Ակումբ» հասարակական կազմակերպության կողմից:
Սույն զեկույցը մշակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Մարդիկ սոցիալական պաշտպանության կարիք ունեն» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտության արդյունքում: Ուսումնասիրությունն անցկացվել է կիրառելով իրավական վերլուծության, պաշտոնական ներկայացուցիչների հետ հարցազրույցների, նախապես մշակված հարցերի1 միջոցով կատարված հարցումների, ինչպես նաև համայնքային ֆոկուս խմբային քննարկումների մեթոդներով: Հետազոտական թիմի կողմից 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. մարտ ամիսը Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան և Մեղրի համայնքներում
իրականացվել են հարցումները:
Հաշվի առնելով բնակչության կողմից բազմիցս բարձրացված հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված խնդիրները` հարցումներն անցկացվել են այն մարդկանց շրջանում, ովքեր առնչվել են բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին: Վերջիններիս անձի գաղտնիությունն ապահովվել է տեղեկատվությունը հավաքագրելիս:
Կատարված ուսումնասիրությունը և արդյունքում մշակված սույն զեկույցը նպատակ ունի վեր հանել Սյունիքի մարզում առկա խնդիրները՝ կապված բժշկասոցիալական փորձաքննության անցկացման գործընթացի հետ և ներկայացնել հնարավոր լուծման տարբերակները: