This video has first been published on BoonTV. Available here!
Առօրյայում մենք կամ ընդհանրապես չենք բախվում հասարակագիտական հետազոտություններին, կամ էլ բախվում ենք դրանց շատ պրակտիկ, մեթոդական մասին։ Մինչև հետազոտությունը սկսելը այն պետք է ծրագրել, քանի որ մեթոդից երբեք չեն սկսում։ Հետազոտությունը պետք է սկզբից դիզայն արվի։ Հետազոտության դիզայնների տեսակներն են՝ էքսպերիմենտալ, լոնգիտյուդային, խաչաձև, դեպքի ուսումնասիրություն։ Հետազոտությունները պետք է դիզայն արվեն, և հետազոտության մեթոդները, որոնց բախվում ենք առօրյայում պետք է ունենան տեսամեթոդաբանական հիմքեր։
Էքսպերիմենտալ դիզայնը ենթադրում է իրականության մեջ որոշակի միջամտություն անել և դիտարկել, թե ինչ է տեղի ունենում։ Լոնգիտյուդային դիզայնով հետազոտությունը ենթադրում է համեմատություն անել ժամանակի մեջ և դիտարկել, թե ինչպես է երևույթը փոփոխվում կամ զարգանում։ Դեպքերի ուսումնասիրությունը նշանակում է հետազոտական սուբյեկտի ուսումնասիրություն, իսկ խաչաձևի դեպքում համեմատություն է կատարվում տարբեր խմբերի միջև։