This video has first been published on BoonTV. Available here!
Քանակական հետազոտությունները թվերի և հաշվարկների մասին են, մինչդեռ որակական հետազոտությունները որակի և բովանդակության մասին են։
Քանակական են այն հետազոտությունները, որոնք սոցիալական իրականությունը և դրա տարբեր ասպեկտները ներկայացնում են թվերի միջոցով։ Ի տարբերություն որակական հետազոտությունների, քանակական հետազոտությունների արդյունքներին մենք ավելի հաճախ ենք հանդիպում առօրյայում։ Միաժամանակ, քանակական հետազոտությունները կարող են նաև մեզ թույլ տալ կապեր հայտնաբերել տարբեր երևույթների միջև։
Որակական հետազոտությունները վերլուծության են ենթարկում ոչ թվային հետազոտություն՝ ընկալումներ, պատմություններ, մեկնաբանություններ։ Ամենաակներև և հետաքրքիր որակական հետազոտությունների օրինակները ազգագրության, մշակութաբանության ոլորտից է։ Որակական հետազոտությունների դեպքում հետազոտողները դիտարկումների և զրույցների արդյունքում կուտակում են մեծ քանակությամբ գրառումներ և վերլուծում դրանք։