Ապագայի կանխատեսման խնդիրը․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
Տեսանյութը նկարահանվել է 15 սեպտեմբերի, 2022 թ․
«Ապագան բոլորին է հետաքրքրում և մեր կյանքի կարևորագույն մասերից է։ Նույնիսկ կա այնպիսի տեսություն, որ, իբր, ապագան մարդու ուղեղի գլխավոր զբաղմունքն է։ Դա նույնիսկ գիտականորեն հիմնավորված է հետազոտությունների միջոցով։ Ես հիմա ձեզ չեմ հավակնի ճշգրիտ տվյալն ասել, բայց մոտավորապես այսպես է հնչում այդ տվյալը, որ մարդու ուղեղի գործունեությունը, և մենք խոսում ենք այդ գործունեության գիտակից մասի և ոչ գիտակից, անգիտակից մասի վերաբերյալ, որը շատ ավելի մեծ է, չէ՞, քան գիտակից մասը. բայց՝ որ ուղեղի աշխատանքի մոտավորապես 80 տոկոսը նվիրված է ապագային։ Ի՞նչ է դա նշանակում. որ, ասենք, այժմ, երբ դուք դիտում և լսում եք այս հաղորդումը, դուք մտածում եք, գուցեև անգիտակից կերպով, թե ի՛նչ է ասվելու հետո, ավելին, և նույնիսկ շատ ավելի կարևոր՝ դուք մտածում եք, թե այս հաղորդումը դիտելուց հետո՛ ինչ եք անելու, դուք մտածում եք, թե սրանից տարիներ հետո՛ ինչ եք անելու, և այլն»։