«Հայաստանի և Ադրբեջանի միջև իբր կարգավորման հետ կապված պայմանավորվածության փորձեր են լինում, բայց հասարակությունների և հանրությունների կառուցումն այնպես է, որ երբևէ որևէ պայմանավորվածություն հնարավոր չլինի»,- այս մասին հայտարարել է Գևորգ Տեր-Գաբրիելյանը Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցած «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովի ժամանակ։