«Նորարարությունը այդքան հեշտ բան չի: Դա պահանջում է ներդրում, լիցք, ինչպես և ցանկացած գործողություն և՛ ֆիզիկական, և՛ ռեսուրսային: Եվ որպեսզի իրական նորարարություն ստացվի, մտավոր, ինչ-որ ստեղծագործական, հոգեկան ներդրում պիտի մեջը պարունակի»:
«Ստեղծագործությունը երկու հեռու բաները իրար միավորելն է: Սկզբի համար երկու, հետո կարող ա շատ լինի: Բայց եթե պատկերացնենք երկու բան ու իրենք միմյանցից հեռու են, ու կարող ա էլ ավելի հեռու ինչ-որ բան լինի: Ուրեմն ըստ այդ ձևակերպման՝ ասում են, որ ստեղծագործությունը սկսվում է հենց այն պահին, երբ միմյանցից որքան կարելի ա ավելի հեռու բան ենք միավորում: Այսինքն ուժգնությունը ստեղծագործության, պոտենցիալ ուժգնությունը որքան կարելի է հեռու բաները իրար միավորելն է»:
«Էդ մոտիկացումները հսկայական խրձով գալիս են, անընդհատ գաղափարներ ես մտաբերում՝ դու, քո կազմակերպությունը, քո ծրագիրը: Բայց կա ինչ-որ մի ֆիլտր: Էդ ֆիլտրը ուրիշն ա: Ուրիշն ա որոշում, թե էդ գաղափարներից որ մեկը վերցնի, մեծացնի, մագնիֆիկացիայի ենթարկի: Եթե ինքը չկա, սա միշտ մնում ա էքսպերիմենտ կամ խաղ: Դրա համար հազար ու մի հետաքրքիր գաղափարներից մեզ մոտ շատ քչերն են, որ իրականում դառնում են նորարարություն՝ արտադրանք, որը սկսում ա ուրիշներին պետք գալ»: