«ՄԱԿ-ը խնդիր է դնում ամբողջ աշխարհով մեկ զարգացում ստեղծել: Այսինքն, որ մարդիկ ավելի քիչ մեռնեն, ավելի ուշ մեռնեն, ավելի լավ պայմաններում ապրեն և այլն: Եվ դա հետո սկսում է դառնալ սկզբունքներ: Ես ինչու՞ եմ, էլի եմ ասում, այս անգամ սրանից սկսում, ինչու՞ ենք մենք այս դպրոցը սրանից սկսում, որովհետև եթե ՀԿ-ն չի պատկերացնում, որ ինքը այս մեծ ընտանիքի մասերից մեկն է, եթե ինքը չի պատկերացնում, թե աշխարհի գաղափարները հիմնականում միջազգային զարգացման, աշխարհի զարգացման որտեղ են ծնում, որտեղ են ձևավորվում, ապա նա չի կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ և՛ հայտերին դիմելու, և՛ իր գործունեության մեջ»։
«Մենք պիտի հասկանանք, որ մենք այս ընտանիքների անդամ ենք: Մենք պիտի հասկանանք, որ մենք կարողանում ենք օգուտ բերել, եթե մենք դառնում ենք լավ մասնագետ ռեֆորմների, հանրային գործունեության ասպարեզում: Մենք կարող ենք օգուտ բերել ոչ միայն մեր հասարակարգին, ոչ միայն մեր երկրին, ոչ միայն մեր համայնքին, այլև մեր համայնքի հարևան համայնքին և մեր երկրից դուրս: Մենք կարող ենք դառնալ միջազգային զարգացման մասնագետ»:
We are small teams doing BIG things!
Please send us video materials which tell about the work of your CSO, to be put on this page, via contacting our Moderator
CSO TV
Jam Session 10. Armenia in International Organizations Network. What should CSO know when designing project (Armenian)
30 December, 2016, 03:18