«Հարմարվելը՝ ադապտացիան, մարդու շատ կարևոր հատկանիշներից է: Մարդը իննսուն տոկոսով ինչ-որ անում է՝ հարմարվում է: Ու էդ տեսակետից դու չես կարող իմանալ, թե էն մագնիսային ուժերը, որոնք ազդում են, որ մարդը դառնա, համապատասխանի որոշակի կանոնակարգի, որը շրջապատից է ազդում, դառնա իսպանացի, թե ոչ, ո՛ր մասն է իրա անձնական ընտրությունը, ազատ կամքի դրսևորումը, ո՛ր մասն է ինքը հարմարում ուղղակի: Հարմարվում է արդյոք անկեղծ ցանկանալով, թե ստիպված, ինչ-որ պարտադրանքի պատճառով: Մենք չենք կարող դա որոշել»:
«Բայց մենք գիտենք մի բան. որ էդ ազգ կոչելը ու հետո դա օգտագործելը՝ նեյտրալ իմաստով, և՛ դրական, և՛ բացասական, օգուտ է: Ինչպես կասեր իմ դասախոսը մարքսիզմի՝ օգուտ է իշխողներին՝ իշխվողներին հպատակված պահելու համար: Օգուտ է դա, օգուտ է կառավարություններին: Ես երեկ Ֆրանսիայի օրինակն էի բերում: Համասեռ լինելը, որովհետև համասեռը լավ բանակ է դառնում, հեշտ: Համասեռի վրա մեկ օրենք ես գրում, ոչ թե քսան օրենք տարբեր տեղերում: Դա էֆեկտիվ օգուտ է բերում՝ համասեռ մասսա ունենալը»:
«Ուրեմն կա մեկը, ով գծագրում է ինչ-որ բաներ, պարտադիր չի, որ ամենը, ու հրաման է տալիս ու ստեղծում է իրադրություն: Կա սոցիալական ինչ-որ պրոցես, որը սրանից ազդվում է ինչ-որ չափով, բայց ինքը ավելի խորն է, հին է՝ պատմությունից էլ է գալիս, ավանդույթից է գալիս, մոդա է մեկ էլ հանկարծ դառնում: Մեկ էլ հանկարծ փոխվում է էդ մոդան: Դա սոցիալական դիկտատն է: Էս իշխանություն բառը կարելի է դիկտատ բառով փոխարինել: Այսինքն թելադրանք ես ստանում ինչ-որ տեղից: Եվ մենք ասեցինք ազատ կամք: Եթե ազատ կամքը չլինի, էս ամեն ինչը չկա, էս իշխանությունը, որովհետև եթե մարդուն պետք չի ճնշել, ձևավորել, ձև տալ, ապա էս դիկտատի կարիքն էլ չի լինի: Դա էլ մի երկրորդական ապացույց: Ուրեմն կա ազատ կամք: Այսինքն ինքը իրան էդպես չէր պահի, եթե չլիներ սոցիալական իշխանության մակարդակը և կոնկրետ իշխանության մակարդակը»:
We are small teams doing BIG things!
Please send us video materials which tell about the work of your CSO, to be put on this page, via contacting our Moderator
CSO TV
Jam Session 12. Imagined Communities, Racism, Nationalism and Constructivism (Armenian)
30 December, 2016, 03:25