Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների «SAP UP» մրցույթ
21 սեպտեմբերի, 2018
Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները ստանալու են դրամական պարգեւներ եւ հնարավորություն՝ ուղեւորվելու սոցիալական ձեռներեցության աջակցության եվրոպական կենտրոններից մեկը՝ վերապատրաստման ու փորձի փոխանակման նպատակով։
Հայտերի ընդունումՏեղական բյուտջետավորման ոլորտում հանրային մասնակցության վերաբերյալ հետազոտության իրականացման համար
17 սեպտեմբերի, 2018
We intend to award contract to a company or individual appraiser for the Elaboration of Baseline-Study about Citizen Participation in Local Budgeting in Armenia. The detailed ToR of the assignment is attached to this Call for Proposals.
If you are awarded the contract, you are not excluded from bidding for the implementation of the following project phase. However, a prerequisite for participation in a subsequent tender is that you do not benefit from your involvement in the previous contract and that the equal treatment of all bidders is ensured.
«ճամպրուկ 2018» ամենամյա Լրագրողական Մրցույթ
11 սեպտեմբերի, 2018
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2018» միգրացիայիոլորտում ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին:
Դրամաշնորհային հնարավորություն Ճապոնիայից (անգլերեն)
06 սեպտեմբերի, 2018
Source can be found here
The KANSAI OSAKA 21st Century Association is accepting applications for the 2019 fiscal year for grants from the Japan World Exposition 1970 Commemorate (JEC) Fund.
The aim of this grant is to promote international mutual understanding that meets the guidelines of "the intention of holding the Japan World Expo" in 1970.The JEC Fund offers the grant to projects in various fields such as international cultural exchange, international goodwill, academic study, and education.
Please note that applications will be accepted b...
US-Armenia Research Collaboration Grant Program 2018
05 սեպտեմբերի, 2018
The purpose of the program is to implement funding for research teams to exchange their experiences with US Research teams and collaborate with US research institutions. The goal is to bring joint research projects to Armenia.
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն
05 սեպտեմբերի, 2018
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը Հայաստանի ազգային գրադարանում գործող «Գրականության հանրահռչակման բաժնի» միջոցով իրականացվող առաջին դրամաշնորհային ծրագիրն է: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական արձակի ժանրերի և գիտամշակութային գրականության զարգացմանն ու տարածմանը։ Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները կհրապարակվեն առցանց հարթակներում՝ ապահովելու համար լայն հանրային հասանելիություն: Դրամաշնորհային ծրագրի հաղթողները պետք է 2019 թվականի ընթացքում երկու հրապարակում ունենան էլեկտրոնային կամ տպագիր մամուլում, ինչպես նաև իրենց աշխատանքները ներկայացնեն մարզային գրադարաններում, ինչը կնպաստի մարզերի գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը:
Գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու նպատակով
30 օգոստոսի, 2018
ՀՀ Կառավարությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ, հայտարարում է գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու նպատակով:
ԲԿԳ գործողությունների ծրագիրը պետության կողմից ստանձնած հանձնառությունների փաթեթ է, որն ուղղված է խթանելու կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը:
Կառավարման հաշվետվողականության առաջարկներ կարող է ներկայացնել ցանկացած ոք՝ անկախ տարիքից, սեռից, հասարակական կազմակերպության և կուսակցական պատկանելությունից:
Հայտերի ընդունման վերջնաժամկ...
Մեկնարկել է դպրոցահասակ ստեղծագործողների <<Հասկեր>> գրական մրցույթը
29 օգոստոսի, 2018
Մեկնարկել է դպրոցահասակ ստեղծագործողների <<Հասկեր>> գրական մրցույթը հետևյալ անվանակարգերում.
Արձակ
Պոեզիա
Մրցույթով ընտրված ստեղծագործությունները լույս կտեսնեն <<Հասկեր>> ժողովածուով, լավագույնները կտպագրվեն հանրապետական մանկական մամուլում, կզետեղվեն մրցույթի էլեկտրոնային էջում, կարժանանան մրցանակների և պարգևների: Մրցանակակիր հեղինակների հետ աշխատած ուսուցիչներին կտրվեն շնորհակալագրեր: Քանի որ այս տարվա մրցույթը նվիրվելու է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, ժողովածուում կլինի առանձին բաժին, որտեղ կզետեղվեն ձեր խոհերն ու մտածումները մեծ գրողի որևէ ստեղծագո...