Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Աշխատանքի հնարավորություն ՀՌԿԿ-Հայաստանի կողմից․ հաղորդակցության գծով մասնագետ (անգլերեն)
22 դեկտեմբերի, 2021
CRRC-Armenia is looking for a candidate for the position of Communications Officer. The incumbent will plan, create, and develop content for CRRC-Armenia accounts in social media handles, website, newsletters, blogs, and other channels.
Աշխատանքի հնարավորություն «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից․ իրավաբան
17 դեկտեմբերի, 2021
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հայտարարում է Կոալիցիայի իրավաբանի թափուր աշխատատեղի մրցույթ:
Բիզնես խորհրդատվություն մատուցելու ծառայության մրցույթ
29 նոյեմբերի, 2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը փնտրում է բիզնես խորհրդատուի` այս ոլորտում խորհրդատվություն տրամադրելու և կազմակերպության կարողությունները զարգացնելու համար։
Աշխատանքի հնարավորություն Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ի կողմից․ ֆինանսական հարցերով օգնական
09 նոյեմբերի, 2021
Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է ֆինանսական հարցերով օգնականի՝ մեր ֆինանսական թիմին միանալու համար: Ընդհանուր հաշվապահության և հաշվետարության փորձը, ինչպես նաև, աշխատանքային ճիշտ վարվելակերպի դրսևորումը պարտադիր պահանջներ են։ Ֆինանսական հարցերով օգնականը կաջակցի կազմակերպության ֆինանսական բաժնի ամենօրյա աշխատանքների իրականացման հարցում և անբաժան դեր կխաղա հաշվի տեղեկատվության պահպանման գործում:
Աշխատանքի հնարավորություն Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ի կողմից․ ծրագրի օգնական
09 նոյեմբերի, 2021
Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է փորձառու և նախաձեռնող ծրագրի օգնականի՝ մեր թիմի հետ համատեղ կանանց իրավունքների և գենդերային հավասարության ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում աշխատելու համար: Ծրագրի օգնականը պատասխանատու է լինելու ծրագրի ղեկավարի կողմից տրված առաջադրանքների կատարման, գործընկերների և ծառայություններ մատուցողների հետ աշխատանքների համակարգման, ինչպես նաև, ծրագրի ժամանակին և ըստ նախատեսված բյուջեի իրականացման համար։ Ծրագրի օգնականը պետք է լինի կազմակերպված, աշխատանքային միջավայրին արագ հարմարվող և ինքնուրույն աշխատելիս տրված հանձնարարությունների կատարումը առաջնահերթող։ Այս պաշտոնում աշխատելու համար պարտադիր հմտություն է նաև ուրիշներին իրենց աշխատանքի իրականացմանը դրդելու և խրախուսելու ունակությունը:
Աշխատանքի հնարավորություն Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ի կողմից․ դրամաշնորհների ղեկավար
09 նոյեմբերի, 2021
Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է դրամաշնորհների ղեկավարի, որը կմիանա մեր թիմին և պատասխանատու կլինի կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների ղեկավարը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի ղեկավարին:
ԵՀՀ-ն փնտրում է գրասենյակի/ծրագրի օգնկանի՝ ԵՀՀ հյուսիսային գրասենյակում աշխատելու համար (անգլերեն)
20 հոկտեմբերի, 2021
The Office/Program Assistant will support an effective management of the Northern Branch of Eurasia Partnership Foundation office by managing and coordination the Foundation’s operating programs, as well as assist in developing and fundraising for the program’s future strategy.
Աշխատանքի հնարավորություն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից․ հաղորդակցության գծով օգնական (թարգմանիչ) (անգլերեն)
20 հոկտեմբերի, 2021
The Communications Assistant (Translator/Interpreter) is located in the Development Outreach and Communications (DOC) team, within USAID/Armenia’s Strategy and Program Support Office (SPO). The position is responsible for providing translation, interpreting services and communications/outreach support to the entire USAID Mission.